ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ամեն ինչ արվում է հրդեհի տարածումը կանխելու համար, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը։
Նրա խոսքով` աշխատանքներին խանգարում է մի քանի գործոն` արգելոցի ռելիեֆը բարդ է, ճանապարհներ չկան, մեծ քանակությամբ խոտի կուտակումներ կան։
«Տարածքում աշխատում են 40 փրկարարներն ու արգելոցի 15 աշխատակիցները։ Իրավիճակը հսկողության տակ է», — նշեց փոխնախարարը:
Նրա կարծիքով` շատ կարճ ժամանակահատվածում հրդեհի ռիսկերը կբացառվեն:
Սեպտեմբերի 1-ի երեկոյան կայծակից հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի ձախ սահմանին, Քյոթուզ գյուղատեղիից հյուսիս: