00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կինոբում. կինոթատրոնները ձգում են հայերին

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցЗрители в кинотеатре
Зрители в кинотеатре - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին ժամանակաշրջանում հայաստանցիները կարողանում են համաշխարհային ֆիլմերը դիտել անմիջապես պրեմիերաներից հետո։ Արդեն անցել է այն ժամանակը, երբ ֆիլմերը Հայաստան էին հասնում ուշացումով։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Վերջերս Яндекс.Деньги-ն պարզել է, որ հայաստանցիները սկսել են ավելի հաճախ այցելել կինոթատրոններ։

«Այս ամառ այցելությունների թիվը 2,5 անգամ աճել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տոմսերի համար վճարումներն ավելացել են հինգ անգամ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Композитор Арам Ильич Хачатурян - Sputnik Արմենիա
«Սուսերով պարը» մեծ էկրան կբարձրանա

Այդ կապակցությամբ Sputnik Արմենիան որոշել է պարզել՝ ֆիլմեր ընտրելիս ի՞նչ սկզբունքով են առաջնորդվում կինոթատրոնները, և առաջարկվող տեսականին գոհացնո՞ւմ է արդյոք կինոսերներին։

Հայացք ներսից

Երևանի ամենահայտնի կինոթատրոններից մեկի մենեջերը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ ֆիլմերի ընտրության ժամանակ մի քանի չափանիշ է կիրառվում։ 

«Առաջին հերթին, հաշվի է առնվում ֆիլմի վարկանիշը, հայ հանդիսատեսի նախապատվությունը, կինոթատրոնի տեխնիկական հնարավորությունները, դահլիճների քանակը։ Այդ ամենը մենք համադրում ենք մեր հնարավորությունների հետ և ընտրություն կատարում, և ամեն հինգշաբթի կինոթատրոնի ցանկում երկու-երեք նոր ֆիլմ է հայտնվում», — ասաց նա։

Մենեջերի խոսքով՝ ամառվա շրջանում այցելուների թիվը, որպես կանոն, պակասում է։

«Այցելուների քանակը կախված է նրանից, թե այս կամ այն ֆիլմը որքան է հետաքրքրում նրանց։ Եթե ֆիլմը սպասված է, մեզ մոտ անշլագ է լինում։ Տվյալ դեպքում նույնիսկ կարևոր չէ, որ ամսին է ֆիլմը դուրս եկել։ Որպես կանոն՝ այցելուների թիվն աճում է աշնանը, քանի որ այդ շրջանում շատ են լինում պրեմիերաներն ու փառատոները, նաև կինոցուցադրություններ են անցկացվում Հայաստանում առաքելություն իրականացնող տարբեր երկրների դեսպանատների հետ համատեղ», — հայտնեց նա։

Երևանի մեկ այլ կինոթատրոններից մեկի մենեջերն էլ խոստովանեց` լավ կլիներ՝ այցելուների թիվն աճեր։

«Հանդիսատեսի թվից չենք բողոքում, բայց, իհարկե, ուզում ենք, որ ավելի շատ մարդ գա կինոթատրոն։ Այդպես կզարգանար նաև կինոթատրոններ այցելելու մշակույթը։ Մենք մշտական հաճախորդներ ունենք, որոնց տեսնում ենք գրեթե բոլոր պրեմիերային», — ասաց մենեջերը։

Նրա խոսքով՝ ֆիլմեր ընտրելիս կինոթատրոնի ղեկավարությունը հիմնականում հաշվի է առնում պահանջարկը։ Կինոթատրոնում ժամանակ առ ժամանակ նաև հեղինակային կինո են ցուցադրում։

«Իհարկե, առաջին չափանիշը ֆիլմի սպասված լինելն է։ Բայց մենք նաև հետևում ենք կինոփառատոներին և հետաքրքիր ֆիլմեր ենք բերում։ Այցելուների հետ մշտական կապ ենք պահում ու փորձում ենք հաշվի առնել նրանց ցանկությունները», — նշեց մենեջերը։

70-й Каннский международный кинофестиваль. День второй - Sputnik Արմենիա
Հայ նկարչի ու Սյուզան Սարանդոնի ֆիլմը. կնոջ գեղեցկությունն արվեստում

Արփին, որն իրեն կինոման է համարում, նշում է, որ երևանյան կինոթատրոններում պակասում է ժանրային բազմազանությունը։

«Ես մշտապես այցելում եմ կինոթատրոններ։ Դրանք քաղաքային մշակույթի ու ընդհանրապես մշակույթի մի մասն եմ համարում։ Կարծում եմ` մեր կինոթատրոններում պակասում է ժանրային բազմազանությունը։ Սովորաբար Հայաստան են բերվում «հիթային» ֆիլմերը, այսինքն պահանջարկն է թելադրում ֆիլմերի ընտրությունը։ Թեև որոշ կինոթատրոններ, մասնավորապես` նորաբացները, փորձում են փառատոնային ֆիլմեր ցուցադրել, թեև այդ դեպքում էլ դահլիճը գրեթե դատարկ է մնում։ Լավ կլիներ՝ ունենայինք կինոթատրոններ, որոնք մասնագիտանային այս կամ այն ժանրի վրա», — նշեց Արփին։

Կինոթատրոնների այլընտրանքը

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում կինոքննադատ Կարեն Ավետիսյանն ասաց, որ այս ոլորտում դրական տեղաշարժ է նկատվում։

«Նախ հայ հանդիսատեսը վերջապես կարողանում է ֆիլմերի պրեմիերաները դիտել տարածաշրջանի այլ երկրների հետ միաժամանակ։ Դա մոտիվացնում է հանդիսատեսին ու ստիպում իրեն զգալ համաշխարհային կինոյի գործընթացի մի մասնիկը», — նշեց նա։

Մյուս կողմից, կինոքննադատի կարծիքով, երևանյան կինոթատրոնների ցանկում բացի կոմերցիոն ֆիլմերից մասամբ սկսել է հայտնվել հեղինակային կինոն, այսպես կոչված` «արտհաուսը»։

«Վերջապես կինոթատրոնների սեփականատերերը հասկացան, որ թեև հեղինակային կինոն մեծ եկամուտ չի բերում, բայց այն պետք է սեփական վարկանիշի ու խաղացանկի բազմազանության համար։ Հայաստանում չկան արտհաուսի ուղղությամբ մասնագիտացած կինոթատրոններ, որոնք կկարողանային իրենց գործունեությունն իրականացնել պետական հատկացումերի հաշվին։ Նման ինստիտուտներ չկան նաև մասնավոր սեկտորում», — ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ ի ուրախություն կինոմանների, կան մասնավոր հարթակներ, որոնք կինոակումբների ձևաչափով են աշխատում։ Հենց նրանց հիմքի վրա էլ կազմակերպվում են հեղինակային կինոյի ցուցադրությունները։

Русская версия

Լրահոս
0