00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որքա՞ն են վաստակում գլամուրային հայուհիները սոցիալական ցանցերում

© Sputnik / Asatur YesayantsАрмянские страницы в Инстаграм
Армянские страницы в Инстаграм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սոցիալական կայքերում ունեցած էջի միջոցով գումար վաստակելն այսօր եկամուտ ստանալու տարածված միջոց է աշխարհում։ Իսկ գումար վաստակելու այդ տարբերակն արդիակա՞ն է արդյոք Հայաստանում։

Աշխարհում կան բազում գովազդատուներ, որոնք սոցիալական ցանցերի օգտատերերին առաջարկում են գումար վաստակել։ Այդ առաջարկը հետաքրքրում է Instagram-ում գրանցված աղջիկներից շատերին, հատկապես եթե նրանք ԱՄՆ-ից են, Եվրոպայից կամ Ռուսաստանից։

Робозагс в ГУМе - Sputnik Արմենիա
Արի ամուսնանանք. Հայաստանում փեսացու գտնելու հինգ միջոց

Իսկ այդ մշակույթը որքա՞ն է զարգացած Հայաստանում։ Սկսենք նրանից, որ մեր երկրի շուկան փոքր է, ու այդքան էլ մեծ չէ այն գեղեցկուհիների թիվը, որոնց կարելի է բլոգեր անվանել։

Մեկ այլ խնդիր էլ կա. ոչ բոլոր մոդելները, դերասանուհիները, հաղորդավարուհիները կամ քիչ թե շատ հայտնի բլոգերներն են մտածում իրենց էջը կոմերցիոն նպատակով օգտագործելու մասին։

Ինչպե՞ս է դա արվում Արևմուտքում։ Ըստ ավանդույթի՝ գրավիչ աղջիկն էջ է բացում Instagram-ում, հիշվող ու որակյալ լուսանկարներ է տեղադրում, հետաքրքիր գրառումներ է թողնում։ Այդպիսի ակտիվ էջերը գրեթե իսկույն հայտնվում են գովազդատուների և մոդելային գործակալությունների (և ոչ միայն նրանց) ուշադրության կենտրոնում։

Instagram-ում մի քանի գեղեցիկ հայ աղջիկների էջեր գտանք ու որոշեցինք փորձի համար իմանալ՝ պատրա՞ստ են արդյոք նրանք գովազդ տեղադրել իրենց էջերում։

Сирушо - Sputnik Արմենիա
Ինչպես են հանգիստն անցկացրել Սիրուշոն, Նազենին և մյուսները. լուսանկարներ

Պարզվեց, որ հայ գեղեցկուհիները հիմնականում նախընտրում են իրենց անձնական էջերում զարդերի գովազդ տեղադրել (հատկապես` արծաթյա, ընդ որում`տեղական արտադրանք)։

Նամակագրության արդյունքում պարզեցինք, որ հայ գեղեցկուհիներն իրենց էջում գովազդային գրառում կտեղադրեն միջինը 100 դոլարով։ Այսինքն` նրանք այդ գնով պատրաստ են լուսանկար կամ տեսանյութ հրապարակել, որում կներկայանան հայկական հայտնի ապրանքանիշներից մեկի հագուստով, կկրեն կամ կցուցադրեն տարբեր զարդեր։

Արևմտյան հայտնի բլոգերները Instagram-ում հրապարակած մեկ գրառման դիմաց վաստակում են միջինը 300 դոլար։ Այդ գումարը կախված է նրանց հետևորդների քանակից։ Օրինակ` 100 000 և ավելի հետևորդ ունեցող բլոգերները կարող են մեկ գրառման դիմաց նույնիսկ 800 դոլար վաստակել։ Իսկ եթե լսարանը 1000 հոգուց պակաս է, ապա լավագույն դեպքում՝ 100 դոլար։

Իսկ Հայաստանում գովազդատուներն իրենց ավելի պասիվ են դրսևորում։ Ոչ պաշտոնական գնահատականների համաձայն՝ այս ոլորտում տեղաշարժ կարող է լինել առաջիկա 1-1,5 տարվա ընթացքում։

Русская версия

Լրահոս
0