00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրուցելոզի դեպքեր Շիրակում. վարակվածները բուժվում են, պաշտոնյաները` լռում

© Sputnik / Aram NersesyanБольница
Больница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շիրակի մարզում բրուցելոզի վարակման դեպքեր են արձանագրվել անասունների շրջանում: Վարակը փոխանցվել է նաև մարդկանց: Գյուղերի բնակիչներն ու հիվանդանոցը հաստատում են վարակի դեպքերը, բայց պետական կառույցներն առայժմ զերծ են մնում պաշտոնական հայտարարություններից։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բրուցելոզի ախտանիշներով 2 հիվանդ կա՝ 1962 թվականի ծնված Սպարտակ Հովսեփյանը, և 1994 թվականին ծնված Սերգեյ Սահակյանը: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին հիվանդանոցից։

В центре города - Sputnik Արմենիա
Հուրգադայում վիրավորում ստացած կինը կտեղափոխվի Երևան

Նրանք շարունակում են բուժում ստանալ, և երկուսի վիճակն էլ բժիշկները բավարար են գնահատում:

Շիրակի մարզում բրուցիլոզ հիվանդությամբ նախ վարակվել էր Ամասիայի տարածաշրջանի Մեղրաշատ գյուղի անսանապահը: Ավելի ուշ Գյումրու Ինֆեկցիոն հակատուբերկուլոզային հիվանդանոց էր տեղափոխվել Հովիտ գյուղի բնակիչներից մեկը:

Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ դեպքերի մասին պաշտոնական հայտարարություն չեն կարող տալ, քանի դեռ Սննդի անվտանգության պետական ծառայությունը պաշտոնական գրություն չի ուղարկել:

«Պաշտոնապես ոչինչ չեմ կարող ասել, դա պետք է Սննդի անվտանգության պետական ծառայությունն ահազանգի ու տեղեկացնի մարզպետին: Ես նման գրություն չեմ ստացել»,- նշեց Մանուկյանը:

Թեև պաշտոնյան դեռ սպասում է ՍԱՊԾ-ի հայտարարությանը, այնուհանդերձ նշեց, որ դեպքի մասին տեղյակ է։

«Ես լսել եմ դեպքի մասին, բայց բրուզելոզ միշտ էլ կա: Հարկադիր մորթի ենք ենթարկում ու նորից ստուգումներ ենք իրականացնում»,- ասաց նա:

Sputnik Արմենիան կապ հաստատեց նաև Հովիտ համայնքի ղեկավար Ավետիք Սերոպյանի հետ, որը հաստատեց բրուցելոզի փաստը:

«Այո՛, գյուղում բրուցելոզ կա: Վերջերս 4 եղջերավոր անասունի մոտ հայտնաբերվեց, իսկ մանր եղջերավորներին դեռ չենք ստուգել: Վարակակիր անասունները պարտադիր վերացվում են,-ասաց նա ու ավելացրեց,- եթե անկեղծ լինեմ, հիվանդությունը այս վերջին 3-4 տարին էլ կա»:

Գյուղապետի վստահեցմամբ` գյուղում համապատասխան հանձնաժողով է ստեղծվել, վարակված անասունների տերերից պահանջվել է հարկադիր մորթ իրականացնել:

Բրուցելոզով ավելի հաճախ հիվանդանում են ընտանի կենդանիները (այծեր, ոչխարներ, կովեր, խոզեր)։ Բրուցելոզի հարուցիչները շրջակա միջավայր են ընկնում հիվանդ կենդանիների կաթի, մեզի միջոցով։ Հարուցիչները պահպանվում են նաև հիվանդ կենդանիների մսում։ Մարդը վարակվում է հիվանդ կենդանու թարմ կաթ և կաթնամթերքի, ինչպես նաև անբավարար եփած ու տապակած միս օգտագործելիս։ Կարող են վարակվել նաև կաշվի ու մորթու մշակման արտադրություններում։

Լրահոս
0