ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. 35-ամյա թենիսիստուհի Սերեն Ուիլյամսը մայր է դարձել, գրում է Just Jared-ը:
Ուիլյամսը ծննդաբերել է Փալմ Բիչում գտնվող St. Mary's Medical Center կլինիկայում, որտեղ Ուիլյամսը ժամանել էր դեռ օգոստոսի 30-ին:
Հետազոտելով Ուիլյամսին` բժիշկները որոշել են խթանել ծննդաբերությունը, և փոքրիկը մի քանի ժամ անց լույս աշխարհ էր եկել:
«Թենիսի աստղ Սերեն Ուիլյամսի դստեր քաշն է 6 ֆունտ 13 ունցիա: Մայրն ու փոքրիկը իրենց լավ են զգում»,-Twitter–ում գրել է պրոդյուսեր Քրիս Շեֆերդը:
NEW: Tennis star Serena Williams gives birth to a baby girl weighing 6 pounds, 13 ounces. Mom and baby doing well.
— Chris Shepherd (@ChrisShepherd) 1 сентября 2017 г.