00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ պատանիներից լավագույնները կմասնակցեն Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը

© armnocՀայ ըմբիշներ
Հայ ըմբիշներ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությանը կմասնակցի հինգ հունահռոմեական ըմբիշ։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանիների հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը: Ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ թիմն օգոստոսի 20-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում:

Ованнес Бачков - Sputnik Արմենիա
Աշխարհի առաջնությունում Հովհաննես Բաչկովը 3–րդն է

Մարզիչը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ տարվա գլխավոր ստուգատեսին մասնակցելու են այն ըմբիշները, որոնք լավ են հանդես եկել Եվրոպայի առաջնությունում և միջազգային մրցաշարերում:

Թիմի կազմում ընդգրկվել է հինգ մարզիկ՝ Հայկ Ասատրյանը (50 կգ քաշային կարգ), Շանթ Խաչատրյանը (63 կգ), Սարգիս Թադևոսյանը (69 կգ), Դավիթ Պողոսյանը (76 կգ), Տիգրան Համբարձումյանը (85 կգ):

«Մեր տարիքային խմբում Եվրոպայի և աշխարհի առաջնություններն անցկացվում են կարճատև ընմիջումով: Այդ պատճառով, շատ դեպքերում, մարզիկները չեն կարողանում լիարժեք վերականգնվել և ազատվել ավելորդ քաշից: Մենք թիմում ընդգրկել ենք լավագույններին, որոնք հաջող են հանդես եկել և լավ արդյունք են գրանցել այս տարվա միջազգային մրցումներում»,- ասել է Խաչատրյանը։

Նա նշել է, որ ըմբիշները լավ մարզավիճակում են, մնացածը ցույց կտա գորգը:

«Ավելի մեծ ակնկալիքներ ունենք Հայկ Ասատրյանից, Շանթ Խաչատրյանից և Սարգիս Թադևոսյանից: Նրանք ավելի փորձառու են, Եվրոպայի առաջնությունում դարձել են մեդալակիրներ: Բայց մյուս երկու ըմբիշներն էլ լավ հնարավորություններ ունեն»,- ասել է մարզիչը:

Պատանեկան աշխարհի առաջնությունը կկայանա Աթենքում, սեպտեմբերի 4-10-ը: Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի սեպտեմբերի 3-ին:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի Եվրոպայի առաջնության մրցակարգով՝ երկու օր կշեռքով. առաջին օրը՝ մաքուր քաշ, երկրորդ օրը, ովքեր կպայքարեն մեդալների համար՝ երկու կիլոգրամ ավելի լինելու իրավունքով:

Լրահոս
0