ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Ահազանգ է ստացվել, որ ՀՀ Տրանսպորտի կապի և ՏՏ նախադրության շենքում ռումբ է տեղադրված։
Ոստիկանությունն այս մասին անմիջապես տեղեկացրել է ԱԻՆ–ին, որն էլ անմիջապես արձագանքող ուժեր է ուղարկել դեպքի վայր։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ԱԻՆ լրատվության վարչության պատասխանատուն ասաց, որ շենքի բոլոր աշխատակիցները տարհանվել են, իսկ տարածքը սահմանազատվել։
Դեպքի վայրում եղած մեր թղթակցի տվյալներով`այս պահի դրությամբ շենքում որևէ վտանգավոր պայթուցիկ նյութ դեռևս գտնված չէ։
Ոստիկանությունից այս պահին ձեռնպահ են մնում որևէ մեկնաբանություն տալ։ Ի պատասխան Sputnik Արմենիայի թղթակցի զանգի ասացի, որ ահազանգը ստացվել է 10։25 րոպեին, անհայտ անձի կողմից։