ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի–Sputnik. Երևանում Գրիգորի Լեպսի համերգը կկայանա 2018 թվականի փետրվարի 24–ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ռուսաստանի վաստակավոր արտիստ, «Ոսկե Գրամոֆոնի», «Տարվա երգի», «Տարվա շանսոնի» մրցանակակիր, МУЗ ТВ և RU TV հեռուստաալիքների երաժշտական ծրագրերի մրցանակակիր Գրիգորի Լեպսը կներկայացնի հանրությանը հայտնի երգերի կենդանի կատարմամբ։
Համերգի անվանումն է «Ինչու՞ ես այդքան լուրջ»։
Երգչի խենթացնող էներգետիկան և հզոր ձայնը արժանանում են հանրության հիացմունքին։
Առավել հայտնի են նրա «Я уеду жить в Лондон», «Рюмка водки на столе», «Самый лучший день», «Вьюга» երգերը։