ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մարտիկյան փողոցով հոսող ջրատարում կնոջ դի կա։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԻՆ լրատվության վարչության աշխատակիցը։
Փրկարարները հատուկ ճոպանների միջոցով աղջկա դին դուրս են բերել ջրատարից։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։