00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայն ու վրացին հիթ դարձած երգի համահեղինակ են

© Sputnik / STRINGERКлип "Армянин и грузин" на YouTube
Клип Армянин и грузин на YouTube - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հայն ու վրացին» հիթի ստեղծման պատմությունը Sputnik Գրուզիային տված բացառիկ հարցազրույցում պատմել է երգիչ Աչի Պուրցելաձեն։

Հայ-վրացական ընկերության մասին պատմող «Հայն ու վրացին» («Մշտական վեճ») անվանումով երգը ստեղծվել է Դանելիայի լեգենդար «Միմինո» ֆիլմի մոտիվներով։ Վրացի Աչի Պուրցելաձեի և հայ Գագիկ Եզակյանի երգը շարունակում է դիտումներ հավաքել և գերել վրացիների ու հայերի սրտերը։

Երգիչ Աչի Պուրցելաձեն Sputnik Գրուզիային տված բացառիկ հարցազրույցում պատմել է հիթի ստեղծման պատմությունը։

- Ինչպե՞ս ծնվեց երգը ձայնագրելու գաղափարը։

— Գաղափարի հեղինակը Գագիկն էր։ Նա իմ ընկերն է, եղբայրը, գործընկերը։ 3-4 ամիս առաջ զանգեց ինձ ու ասաց, որ հայ-վրացական ընկերության մասին երգ ձայնագրելու գաղափար կա։

- Այսինքն Գագիկը Ձեզ դիմել է արդեն պատրաստի՞ երգով։

Гагик Езакян и Ачи Пурцеладзе-Армянин и Грузин(2017) - Sputnik Արմենիա
Հայ-վրացական տեսահոլովակը ցնցել է համացանցը և հիթ է դառնում

— Այո։ Բանն այն է, որ այդ երգի հետ կապված մի տարօրինակ պատմություն եղավ։ Երգը կար, բառերը գրել էր Գեորգի Կարապետյանը։ Սակայն չգիտես ինչու Գագիկին երաժշտությունը դուր չէր գալիս։ Այնուհետև նա դիմեց իմ վաղեմի ընկերոջը` վրացի Զազա Խուբուկելաշվիլուն, որը նոր երաժշտություն գրեց։

Իրականում երկու մեղեդի կար. առաջինը ես նույնիսկ չեմ լսել, իսկ երկրորդը, որն այժմ հնչում է, Զազան հատուկ այդ տեքստի համար գրեց։ Սովորաբար երաժշտության կոմպոզիտորներն ու հեղինակները սկզբում միշտ մեղեդին են գրում, հետո նոր տեքստը։ Տեքստի վրա երաժշտություն գրելն ավելի բարդ է։ Մի խոսքով` Զազային հաջողվեց դա անել, քանի որ նա հրաշալի երաժշտություն գրեց այս հրաշալի տեքստի համար։ Եվ ահա, խնդրեմ, ստացվեց այսպիսի հայ-վրացական պատմություն` ոչ միայն կատարման առումով, այլև երաժշտության։ Երաժշտությունը վրացի Զազայինն է, տեքստը` հայ Ժորայինը։

- Երգի երկու մասերն էլ`և՛ Երևանի, և՛ Թբիլիսիի մասին, գրեց Գեորգի Կարապետյա՞նը։

— Այո, դա ամբողջությամբ նրա տեքստն է։ Ես ընդհանրապես չեմ սիրում, երբ ասում են «տեքստ», սա բանաստեղծություն է երաժշտության համար։ Մեծ տարբերություն կա. պոետը, որը բանաստեղծություն է գրում ասմունքելու համար, մի բան է, իսկ երաժշտության համար գրելը միշտ ավելի բարդ է։ Ոչ բոլոր գրվածները կարելի է երգել, և միշտ չէ, որ հնարավոր է կարդալ որևէ բանաստեղծություն։ Բացի այդ, նա այդ առումով հայտնի մարդ է, քանի որ երգեր է գրում Տիմուր Տեմիրովի, Սոսո Պավլիաշվիլու համար, եթե չեմ սխալվում, նույնիսկ Արթուր Բեսթն է նրա տեքստերի հիման վրա գրված մի քանի երգ կատարում։

- Տեսահոլովակի նկարահանումը երկար տևե՞ց։

— Տեսահոլովակը նկարահանեցին երեք ժամվա ընթացքում, հենց ստուդիայում։ Այդ նույն օրը մենք և՛ ձայնը գրեցինք, և՛ տեսահոլովակը նկարահանեցինք։

- Երգը նվիրված է «Միմինո» ֆիլմի 40-ամյակի՞ն։

— Ոչ, Գագիկը չգիտեր։ Միայն ես գիտեի այդ մասին։ Այդ պատճառով երկխոսության տեքստը, որը վեճի պես է հնչում, ես եմ հորինել։ Ես գիտեի, որ 40 տարի է անցել «Միմինոյի» նկարահանումից։

- Այլ ժողովուրդների հետ նման երգ ձայնագրելու ծրագրեր կա՞ն։ Օրինակ` ադրբեջանցիների հետ։

— Դուք հասկանո՞ւմ եք` ես վրացի եմ, երգ ձայնագրելու առումով որևէ խնդիր չունեմ ադրբեջանցիների, քրդերի, եզդիների, ընդհանրապես աշխարհում ոչ մեկի հետ։ Ես աշխարհի քաղաքացի եմ, կոսմոպոլիտ։

- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք։

— Առաջիկա ծրագրերը կապված են այս երգի հետ։ Այսօր զրուցում էի Գագիկի հետ, նա շոկի մեջ էր, որ տեսահոլովակի հրապարակվելու հետո երեք օրվա ընթացքում այն 520 հազար դիտում է ունեցել։ Մեզ արդեն պատվերներ են տալիս, ուզում են երգենք իրենց մոտ։ Տեսնենք։ Այս երգը գովազդել է պետք, քանի որ այն իրոք երեք օրական է։

- Եվ այն արդեն հիթ է դարձել։

— Այո։ Շնորհակալություն։

Русская версия

Լրահոս
0