ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 1-ից 5-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սեպտեմբերի 1-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ: