00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրով. «Մոսկվան կարձագանքի ԱՄՆ–ում գլխավոր հյուպատոսության փակմանը»

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցМинистр иностранных дел РФ Сергей Лавров
Министр иностранных дел РФ Сергей Лавров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկայի վարչակազմը պահանջում է ԱՄՆ–ում փակել հյուպատոսական ներկայացուցչությունները։ Ռուսաստանը պատրաստվում է պատասխան միջոցներ ձեռնարկել։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Մոսկվան իրավիճակը վերլուծելուց հետո կարձագանքի Սան Ֆրանցիսկոյի գլխավոր հյուպատոսության, Վաշինգտոնի և Նյու Յորքի դիվանագիտական օբյեկտների փակման մասին ԱՄՆ–ի պահանջին։ Այս մասին այսօր` սեպտեմբերի 1-ին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) ուսանողների և դասախոսական կազմի առջև։

Նա նշել է, որ նախարարությունում այս մասին տեղեկացել են գիշերը։

«Նշեմ, որ փոխանակման, պատժամիջոցների հետ կապված ամբողջ պատմությունը մենք չէինք ծրագրել, այլ Բարաք Օբամայի վարչակազմը։ Եվ դա արվել էր ռուս–ամերիկյան հարաբերությունները վատացնելու համար և որպեսզի նախագահ Դոնալդ Թրամփին թույլ չտան այդ կապակցությամբ կառուցողական առաջարկներ անել, առավելագույնս դժվարացնելու համար Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման անհրաժեշտության մասին նրա նախընտրական խոստումների իրականացումը», – ասել է Լավրովը։

Նա նշել է, որ պետք է փոխադարձ քայլեր արվեն։

«Մենք պատրաստ ենք դրան։ Այդ թեման դեռ կքննարկվի, անկախ նրանից, թե երբ ու ինչպես մենք կարձագանքենք», – ավելացրել է Լավրովը։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Սան Ֆրանցիսկոյում գլխավոր հյուպատոսության փակման համար երկու օր էին տվել։

«Մենք ամերիկացիներին ժամանակ տվեցինք, որպեսզի նրանք մեկ ամսվա ընթացքում համապատասխանեցնեն իրենց աշխատակազմի քանակը ԱՄՆ–ում մեր աշխատակազմի քանակի հետ, իսկ մեզ մոտ 35 աշխատողի իրենց ընտանիքներով երկու օրվա մեջ վռնդեցին։ Եվ այժմ ստիպում են փակել գլխավոր հյուպատոսությունը երկու օրվա մեջ», – ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ – Ճիշտ է` ասել են, որ բոլոր նրանք, ովքեր աշխատել են գլխավոր հյուպատոսությունում և Վաշինգտոնի ու Նյու Յորքի երկու կետերում, նրանց համար գնալը պարտադիր պայման չէ, կարող են տեղափոխվել արտասահմանյան մեր մյուս հաստատություններ»։

Լավրովը նաև հայտարարել է, որ ԱՄՆ–ում ՌԴ դիվանագիտական սեփականության հետ կապված հարցում Վաշինգտոնի քաղաքականության «բացառիկությանը» վերաբերող որոշակի տրամաբանություն կա։

Օգոստոսի 31-ին ԱՄՆ–ն պահանջել է, որ ՌԴ–ն փակի Սան Ֆրանցիսկոյում գտնվող գլխավոր հյուպատոսությունը, Վաշինգտոնում ու Նյու Յորքում գտնվող երկու հյուպատոսական օբյեկտները։ ԱՄՆ–ում Ռուսաստանի նոր դեսպանն Անատոլի Անտոնովը կոչ է արել «հանգիստ» արձագանքել այս պահանջին։ Նրա խոսքով` դիվանագետները շարունակելու են իրականացնել իրենց աշխատանքը։

Լրահոս
0