00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետպատվերից օգտվող հիվանդանոցների թիվը կվերանայվի

© Sputnik / Aram NersesyanБольница. Капельница
Больница. Капельница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կառավարության նիստից հետո մեկնաբանեց վարչապետի հանձնարարականները, որոնք վերաբերում են ճիշտ մենեջմենթին ու պետպատվերի թիրախավորված բաշխմանը։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հանձնարարեց բուժհաստատություններում ավելացնել թափանցիկությունն ու գումարների բաշխման արդյունավետությունը։ Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ հիմնականում աշնանային եռամսյակում մարդիկ դիմում են բուժհաստատություններ պետպատվերից օգտվելու համար և ստանում նույն պատասխանը` պետպատվերը սպառված է։

Կառավարության նիստից հետո Լևոն Ալթունյանը բացեց չակերտները։

«Վարչապետի հանձնարարականներից մեկը ներքին աուդիտի կազմակերպումն է, դա նշանակում է, որ արդեն իսկ 2018 թվականի ապրիլին բուժհաստատությունները պետք է ներկայացնեն 2017 թվականի ֆինանսական տարվա արտաքին աուդիտի արդյունքները։ Սա նշանակում է ավելի բարձր ֆինանսական դիսցիպլինա և զգոնություն»,- ասաց Լևոն Ալթունյանը։

Մամուլ - Sputnik Արմենիա
Մինչ պետպատվերի պակասից մարդիկ մահանում են, որոշ պաշտոնյաներ հարստանում են

Մյուս հանձնարարականը վերաբերում էր պետպատվերի բաշխման բանաձևին։ Այսինքն` եթե բնակչությունը հաճախ է այցելում որոշակի բուժհաստատություններ և այնտեղ ձեռք բերում վճարովի ծառայություններ, պետպատվերն առաջին հերթին կբաշխվի հենց այդ հաստատություններում։ Այլ կերպ ասած` գնահատվում է բուժհաստատության մատուցած որակն ու այն հանգամանքը, թե որքանով է հասարակությունը նախընտրում հենց դրա մատուցած ծառայությունը։

«Այսօր 159 բուժհաստատություն կա, որն օգտվում է պետպատվերից։ Խորվաթիայում, որը 2 անգամ մեծ է Հայաստանից, այդպիսի հիվանդանոցների թիվը 57-ն է»,- ասաց նախարարը։

Լևոն Ալթունյանը չմոռացավ ընդգծել, որ նախարարությունը գտնվում է առողջապահական ոլորտի բարեփոխումների շրջանում, իսկ անցումային փուլերը բարդ ընթացք են ունենում։

Լրահոս
0