ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Մոսկվայում մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ, հայտնի ջութակահար Դմիտրի Կոգանը։ 39–ամյա արտիստի մահը վրա է հասել երկարատև հիվանդությունից հետո։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովստին։
Կոգանի վերջին հրաժեշտը կկայանա շաբաթ օրը։
Դմիտրի Կոգանը ծնվել է 1978թ.–ին հոկտեմբերի 27–ին։ Նա հայտնի երաժիշտների տոհմի զավակ է։ Նրա պապիկը հայտնի ջութակահար Լեոնիդ Կոգանն է, տատիկը` հայտնի ջութակահարուհի և ուսուցչուհի Ելիզավետա Գիլելսը։ Հայը ևս հայտնի մարդ է`դիրիժոր Պավել Կոգանը, մայրը` դաշնակահարուհի Լյուբով Կազինսկայան։ Ջութակով Դմիտրի կոգանը սկսել է զբաղվել 6 տարեկանից։