00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կարող է ռուսական «Վիտյազ» գնել ԱԹՍ–ների դեմ պայքարելու համար

© Sputnik / Сергей Пивоваров / Անցնել մեդիապահոցЗенитно-ракетный комплекс С-400 "Триумф"
Зенитно-ракетный комплекс С-400 Триумф - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսական նորագույն С-350Е «Վիտյազ» զենիթահրթիռային համակարգերը, որոնք ստեղծվել են Հարավային Կորեայի մասնակցությամբ, Ռուսաստանը կարող է առաջարկել օտարերկրյա զինվորականներին հաջորդ տարի։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Հայաստանը կարող է «Վիտյազ» զենիթահրթիռային համակարգերի պոտենցիալ գնորդ դառնալ, «Իզվեստիային» է ասել «Экспорт вооружений» ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովը։

Նրա խոսքով ` «Վիտյազների» պետական փորձարկումներից ու ընդունումից հետո դրանք կարող են ցանկալի ապրանք դառնալ օտարերկրյա գնորդների համար և մրցակցել «Բուկ» համալիրների հետ։

««Վիտյազը» սկզբունքորեն նոր համալիր է, ոչ թե խորհրդային համակարգի արդիականացված տարբերակ, դրա շնորհիվ С-350Е-ը գերազանցում է նույնիսկ «Բուկ-М3»-ին։ Բացի այդ, այս համակարգը С-400-ից ավելի մատչելի է լինելու։ Այդ ամենը կարող է լուրջ գնորդների հետաքրքրել», — ասել է Ֆրոլովը։

Նրա կարծիքով` «Վիտյազ» ԶՀՀ գնելու ցանկություն կարող են հայտնել այն երկրները, որոնք վախենում են ԱԹՍ-ներով, թևավոր հրթիռներով հարձակումներից և որոնք սահմանափակ միջոցներ ունեն։

«Գնորդները հակահրթիռային պաշտպանության հնարավորությամբ միջին և փոքր հեռահարության կոմպակտ համալիրներ կստանան։ Սա արդիական է այն պետությունների համար, որոնք ցանկանում են ստեղծել ՀՕՊ-ՀՀՊ լիարժեք համակարգեր և խուսափել մեծ ծախսերից։ Գնորդ կարող են հանդիսանալ Հնդկաստանը, Ալժիրը, Հայաստանը, Վիետնամը և Մերձավոր Արևելքի այն երկրները, որոնք С-400 գնելու համար գումար չունեն», — նշել է փորձագետը։

Израильский беспилотник Heron - Sputnik Արմենիա
Ղարաբաղում ԱԹՍ կիրառելու շուրջ սկանդալը վնասում է Իսրայելի հեղինակությունը

С-350 «Վիտյազի» ստեղծումը մեկնարկել էր 2007 թվականին, երբ նոր ԶՀՀ անհրաժեշտություն էր առաջացել ռազմածովային նավատորմի և ցամաքային զորքերի համար։ Առաջին անգամ համակարգը ցուցադրվել է 2013 թվականին։ Սակայն նոր հրթիռների ստեղծման հետ կապված դժվարությունների պատճառով համալիրի շահագործումը հետաձգվել էր։

С-350Е «Վիտյազ» զենիթահրթիռային համակարգերը, որոնք ստեղծվել են Հարավային Կորեայի մասնակցությամբ, Ռուսաստանը կարող է առաջարկել օտարերկրյա զինվորականներին առաջարկել հաջորդ տարի։ Դրանք ավելի կոմպակտ են և էժան, քան С-400ճը, միաժամանակ օժտված են С-300-ի բոլոր հնարավորություններով և կարող են մարտում միայնակ գործել առանց լրացուցիչ «Պանցիրների» և «Տորերի»։

«Ալմազ-Անտեյ» կոնցեռնը «Բանակ-2017» ֆորումին ներկայացրել է С-350 «Վիտյազ» ՀՕՊ-ՀՀՊ նորագույն համալիրի արտահանման տարբերակը։ Ինչպես հայտնել է արտաքին տնտեսական գործունեության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Ձիրկալնը, մինչև տարեվերջ կոնցեռնը մտադիր է ավարտել ԶՀՀ պետական փորձարկումը։ Այժմ ընկերության մասնագետներն ուսումնասիրում են տարբեր իրավիճակներում իրական թիրախի հափշտակմամբ մարտական գործարկումների վերաբերյալ վիճակագրությունը։ Զուգահեռաբար ավարտին են հասնում այդ համալիրի համար նախատեսված երեք նոր զենիթային կառավարվող հրթիռների փորձարկումները։

С-350 ստեղծման ժամանակ կիրառվել է Հարավային Կորեայի համար RM-SAM ԶՀՀ-ի ստեղծման ընթացքում կուտակած փորձը։ Կորեական համալիրը իր կառուցվածքով գրեթե նույնն է ինչ «Վիտյազինը» և նույն ռադարն է օգտագործում, սակայն հրթիռներն ու գործարկիչները կորեական են։

«Վիտյազը» նախատեսված է այսպես կոչված օբյեկտային ՀՕՊ խնդիրներ լուծելու` շտաբները, վարչական կենտրոնները, գործարանները պաշտպանելու համար։ Այն օդի մեջ չի կրակում, սակայն դրա գործարկումը հինգ րոպե է տևում։ 60 կմ հեռավորության և 10-30 կմ բարձրության վրա հասանելի են աերոդինամիկ թիրախները, ինքնաթիռները կամ թևավոր հրթիռները։ ԶՀՀ-ն բալիստիկ թիրախները խոցում է մինչև 30 կմ հեռավորության և մինչև 25 կմ բարձրության վրա։

«Վիտյազի» բազային կոմպլեկտացիան բաղկացած է մարտական կառավարման կետից, 50Н6Е բազմաֆունկցիոնալ ռադարից և գործարկիչից։ Այս ամենը հարմարեցվում և ամրացվում է բարձր անցողականություն ունեցող անիվային շասիի վրա։ С-350 առավելություններից է նրա կոմպակտությունը և մեկ գործարկիչի վրա հրթիռների մեծ քանակը` 12։ Ընդ որում մեկ դիապազոնում կարող է մինչև 8 հատ նման սարք լինել։

Բացի այդ, «Վիտյազին» պաշտպանություն պետք չէ, քանի որ այն ինքնուրույն կարող է հակազդել օդային հարձակողական միջոցներին։ Դրա համար նա երեք տիպի հրթիռներ ունի` փոքր, միջին և միջնակա հեռավորության։ Միաժամանակ համալիրը կարող է ուղղորդել մինչև 32 հրթիռ (երկրորդ ռադարի առկայության պարագայում)։ Հաշվարկի անվտանգությունն ապահովելու համար նախատեսված է համալիրների տարրերի տեղադրում միմյանցից 2 կմ հեռավորության վրա։

С-350Е մարտական հաշվարկում երեք մարդ է ներգրավված, ինչպես С-400-ի դեպքում։ Աշխատանքն իրականացվում է ավտոմատ կերպով։ Հաշվարկը պարզապես ԶՀՀ-ն նախապատրաստում է գործարկման և հետևում մարտի ընթացքին, ինչը նվազեցնում է անձնակազմի պատրաստվածության մակարդակի վերաբերյալ պահանջները։

Լրահոս
0