00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեզվական պառակտում Ֆրանսիայի հայ համայնքում. ի՞նչ բաց է լրացնելու նորաբաց «Նուռ» վարժարանը

© Sputnik / Arpi BeglaryanНаре Тадевосян в гостях у радио Sputnik Армения
Наре Тадевосян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեպտեմբերից Ֆրանսիայում հայապահպանության նոր օջախ կգործի։ Հայկական «Նուռ» վարժարանի երկու մասնաճյուղերում դասընթացները կանցկացվեն արևելահայարենով։ Ֆրանսիայի հայ համայնքում արևելահայերենի ու արևմտահայերենի պայքարի և վարժարանի նպատակների մասին պատմեց «Նուռի» հիմնադիրներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի–Sputnik, Գոհար Սարգսյան. Ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքը հաճախ անվանում են փոքրիկ Հայաստան։ Պատճառը միայն այն չէ, որ Ալֆորվիլում շատ հայեր կան. նրանք ակտիվ են հասարակական–քաղաքական կյանքում։

Այդ մարդկանցից մեկն էլ Նարե Թադևոսյանն է։ Նա մի քանի տարի է` տեղափոխվել է Ալֆորվիլ ու անմիջապես նկատել լեզվական պառակտումը տեղի հայերի շրջանում։

Сенат Франции - Sputnik Արմենիա
Հայոց պատմության կենտրոնի նախագահն անցնում է Ֆրանսիայի խորհրդարան

«Ալֆորվիլում արևելահայերենով գործում է միայն կիրակնօրյա մի քանի դպրոց։ Մնացած դպրոցներում ու մանկապարտեզներում դասավանդում են արևմտահայարենով։ Շատ եմ լսել կարծիքներ, որ արևմտահայերենը դասական հայերենն է, սփյուռքում գոյության իրավունք ունի միայն դա։ Ես դեմ չեմ դրան, սակայն պետք է նշեմ, որ արևելահայերենը Հայաստանի պետական լեզուն է ։ Այստեղ էլ պառակտվածության խնդիրն է առաջ գալիս»,–պատմեց Նարե Թադևոսյանը։

Ստացվում է, որ երեխաները, հաճախելով հայկական դպրոցներ, սովորում են արևմտահայերենով, տանը լսում ծնողների արևելահայերեն խոսքը, իսկ դրսում, ընկերական շրջապատում` խոսում ֆրանսերեն։

Նույն բացը նկատել էր նաև Նարեի գործընկերուհին` Սոնա Սուրեկենին։ Հենց վերջինը նրան առաջարկեց հիմնել հայկական վարժարան, որտեղ շեշտը կդրվի արևելահայերենի վրա։

Армянский ресторан в Мадриде - Sputnik Արմենիա
Հայը` Մադրիդի կենտրոնում կամ ով Իսպանիայում թոնրի լավաշ թխեց «Խոստումը» ֆիլմի համար

«Երբ հիմնեցինք «Նուռ» վարժարանը, աննախադեպ թիվ գրանցեցինք` շուրջ 50 աշակերտ, ինչը Սփյուռքի վարժարանների համար բավականին մեծ ցուցանիշ է։ Կիրակնօրյա դպրոցը ներառում է նաև մանկան զարգացման կենտրոն, որովհետև այն նախատեսված է 3–6 և 6–12 տարեկան երեխաների համար, որտեղ մենք տալիս ենք համապարփակ գիտելիքներ»,–պատմեց Նարե Թադևոսյանը։

Դասընթացներում նրանք ընդգրկել են նաև ռուսերենն ու անգլերենը, և այս լեզուները ծառայեցնելու են հայերեն սովորելու համար։

Ալֆորվիլից բացի «Նուռ» վարժարանի մի մասնաճյուղ էլ կգործի Փարիզում։

Մեր զրուցակիցը վստահ է, որ կիրակնօրյա վարժարանի միջոցով կմեծացնեն հայեցի մտածող երեխաների թիվը։

Զրույցի ավարտին Նարե Թադևոսյանը նշեց` Ֆրանսիայում, հատկապես Ալֆորվիլում, հայերը մեծ հեղինակություն ունեն։ Նրանց կազմակերպած գրեթե բոլոր միջոցառումներին պարտադիր մասնակցություն ունի քաղաքապետը։ Խնդիրն այն է, որ շնորհալի հայերը, երբեմն, տարբեր պատճառներով հնարավորություն չեն ունենում իրենց տաղանդը գործի դնել Հայաստանում։

Լրահոս
0