00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայը` Մադրիդի կենտրոնում կամ ով Իսպանիայում թոնրի լավաշ թխեց «Խոստումը» ֆիլմի համար

© Photo : ZARA PARUNAKYANАрмянский ресторан в Мадриде
Армянский ресторан в Мадриде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մադրիդի քարտեզի ամենախորհրդանշական կետում գտնվում է հայկական ռեստորանը` միակը Իսպանիայի մայրաքաղաքում։ Այն տեղի հայերի հավաքատեղին է, իսկ իսպանացիների համար` Հայաստանի ու հայկականի քարոզչության կենտրոնը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ռեստորանի տնօրենը պատմեց այս ու այլ հետաքրքիր մանրամասներ։

Գոհար Սարգսյան, Sputnik.

Մադրիդի կենտրոնում կա մի պատմական պատ, որը գտնվում է հատակում ու ծածկված է ապակե շերտով։ Ասում են, որ այն ժամանակին բաժանել է Մադրիդի քրիստոնեական ու մահմեդական թաղամասերը։ Հենց այս խորհրդանշական վայրում է գտնվում Մադրիդի միակ հայկական ռեստորանը «Gayane’s» անունով։ Տնօրենն ու միանձնյա խոհարարը հայուհի է` Զարուհի Պարունակյանը։ Նա պատմեց` ամեն ինչ սկսվեց մի լահմաջոյից, որ խոստացել էր ազգությամբ բուլղարացի ամուսնուն։ Համտեսեց ու ասաց` սա պետք է փորձեն բոլորը։

«Սկզբում լահմաջո էի պատրաստում ու առաքում էինք։ Հետո որոշեցինք ստեղծել հայկական ռեստորան։ Առհասարակ, Հայաստանից եկածները չեն հարմարվում տեղի ուտելիքներին։ Օրինակ` ավելուկը, մուրաբաները ներկրում ենք հենց Հայաստանից, տոլմա պատրաստելու համար նույնիսկ խաղողի թուփն ենք Հայաստանից բերում։ Սա Իսպանիայի հայերին շատ է դուր գալիս։ Մեզ մոտ միակ տեղն է, որ կարող են հայկական ու վրացական գարեջուր ու գինիներ ըմպել»,–պատմեց ռեստորանի տիրուհին։

© Photo : ZARA PARUNAKYANՄադրիդի հայկական ռեստորանը
Армянский ресторан в Мадриде - Sputnik Արմենիա
Մադրիդի հայկական ռեստորանը

Կնոջը հայկական ռեստորանի համն ու հոտը փոխանցելու հարցում օգնում է ազգությամբ բուլղարացի ամուսինը։ Ինչպես նա է խոստովանել` միշտ հիացած է եղել հայերով, ասում է` Բուլղարիայում հայերն ամենամեծ հարգանքն են վայելում։ Այսօր նա արդեն ունի Հայաստանի քաղաքացիություն, ուսումնասիրում է հայոց պատմությունն ու հայերենը։

«Ռեստորան այցելող տեղացիներին ու զբոսաշրջիկներին նա անմիջապես  սկսում է պատմել հայոց պատմությունը։ Մեր ռեստորանի դռան վրա առաջին բանը, որ փակցրեցինք, անմոռուկներն են։ Հյուրերին պատմում է նաև Հայոց ցեղասպանության մասին»,–պատմեց Զարուհի Պարունակյանը։

Չնայած իսպանացիները նորարարություններ չեն սիրում և կառչած են իրենց խոհանոցին, բայց հայկական  ռեստորան գալուն պես չեն մոռանում հետդարձի մասին։ Ինչպես մեր զրուցակիցն է պատմում, իսպանացիներ կան նաև, որոնք այլ քաղաքում են ապրում և պատրաստ են սպասել 7–8 ժամ, միայն թե առաքեն հայկական համեղ ուտեստները։

«Իսպանացիները մտնում են` խուսափելով, անվստահ քայլերով, բայց վերադառնում են, բոլորին շատ է դուր գալիս։ Նրանք զարմանում են, թե որքան առողջ է մեր ուտելիքը»,–ասաց նա։

© Photo : ZARA PARUNAKYANԶարուհի Պարունակյանը` ամուսնու հետ
Զարուհի Պարունակյանը` ամուսնու հետ - Sputnik Արմենիա
1/5
Զարուհի Պարունակյանը` ամուսնու հետ
© Photo : ZARA PARUNAKYANԶարուհու բուլղարացի ամուսինը դիմավորում է հայ հյուրերին
Զարուհու բուլղարացի ամուսինը դիմավորում է հայ հյուրերին - Sputnik Արմենիա
2/5
Զարուհու բուլղարացի ամուսինը դիմավորում է հայ հյուրերին
© Photo : ZARA PARUNAKYAN«Gayane's» ռեստորանը` Մադրիդում
«Gayane's» ռեստորանը` Մադրիդում - Sputnik Արմենիա
3/5
«Gayane's» ռեստորանը` Մադրիդում
© Photo : ZARA PARUNAKYAN«Gayane's» ռեստորանը` Մադրիդում
«Gayane's» ռեստորանը` Մադրիդում - Sputnik Արմենիա
4/5
«Gayane's» ռեստորանը` Մադրիդում
© Photo : ZARA PARUNAKYANՄադրիդի հայկական ռեստորանի այցելուները
Մադրիդի հայկական ռեստորանի այցելուները - Sputnik Արմենիա
5/5
Մադրիդի հայկական ռեստորանի այցելուները
1/5
Զարուհի Պարունակյանը` ամուսնու հետ
2/5
Զարուհու բուլղարացի ամուսինը դիմավորում է հայ հյուրերին
3/5
«Gayane's» ռեստորանը` Մադրիդում
4/5
«Gayane's» ռեստորանը` Մադրիդում
5/5
Մադրիդի հայկական ռեստորանի այցելուները

Ի դեպ, հենց այս ռեստորանում է պատրաստվել այն 300 լավաշը, որն ուղղվեց մի ֆիլմի նկարահանմանը։ Սկզբում Զարուհի Պարունակյանին զանգահարել է ֆիլմի պրոդյուսերը, խնդրել հայկական լավաշ պատրաստել, բայց դեռ չի շտապել ֆիլմի անունը նշել։ Պրեմիերայից անմիջապես հետո զանգահարել է ու տեղեկացրել` ձեր թխած լավաշները Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի համար էին։

Իսպանիայում ներկայում բնակվում են մոտ 40 հազար հայ։ Մեծամասամբ արտագաղթել են Հայաստանից, վերջին 10-15 տարում։

Լրահոս
0