00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկարան մեծացնում է ախորժակը կամ հայ–թուրքական սահմանի համար մղվող պայքար

© AFP 2024 / MUSTAFA OZERТурецкий солдат на границе
Турецкий солдат на границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները կարծում են, որ Թուրքիայի վերջին հայտարարությունների ֆոնին կարող է նոր աշխարհաքաղաքական «խաղ» սկսվել Հարավային Կովկասում։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik,  Դավիթ Գալստյան. Թուրքիան դժվար թե հրաժարվի «ղարաբաղյան» նախապայմաններից Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում, կարծում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զայբեկչին օգոստոսի 18-ին հայտարարել էր, որ մտադիր են ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ մաքսային համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ–ի հետ։  Նրա խոսքով` Անկարայում հույս ունեն արդեն այս տարի ավարտել համապատասխան բանակցությունները։

Հայաստանի ԱԳՆ–ն իր հերթին պարադոքսալ է որակել Հայաստանի հետ սահմանը փակած Թուրքիայի հայտարարությունը։

Գլոբալ խաղ

«Ցանկություն, հավանաբար, կա զուտ տնտեսական տեսանկյունից։ Սա մեծ շուկա է, և ի տարբերություն Հայաստանի, որը փաստացի խորացնում է տնտեսական հարաբերությունները միայն Ռուսաստանի հետ, Թուրքիան աշխատում է ԵԱՏՄ բոլոր շուկաների հետ և լավ հարաբերություններ ունի այդ երկրների ղեկավարության հետ», – ասաց Հակոբյանը։

Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Թուրքիան փրփուրներից է կառչել. Եվրամիությունը մերժում է, ԵԱՏՄ-ում նրա համար տեղ չկա

Այդ տեսանկյունից Թուրքիայի համար լավ հնարավորություններ են բացվում։ Այլ հարց է, որ Թուրքիան օգտագործում է այդ հարցն աշխարհաքաղաքական առուծախի և արևմտյան որոշ գործընկերներին շանտաժ անելու համար։

Հակոբյանն ընդգծում է այն փաստը, որ ԵԱՏՄ–ին անդամակցելու պաշտոնական դիմում չի եղել, այլ միայն հայտարարություն։

«Այստեղ երկու տարբերակ կա։ Եթե Թուրքիան ասում է, որ ուզում է միանալ Եվրասիական միությանը, ապա Հայաստանը «վետոյի» իրավունք ունի։ Այլ հարց է, եթե Անկարան ցանկանա «ասոցացման» տարբերակն ընտրել, ինչպես արվեց Վիետնամի պարագայում», – ասաց Հակոբյանը։

Այդ դեպքում, ըստ քաղտեխնոլոգի, վետոյի մասին չի խոսվի։ Կողմերը պարզապես պետք է պայմանավորվեն։ Հարց է առաջանում` տարբերակներից որի մասին է խոսքը։ Ինքը` Հակոբյանը, երկրորդ տարբերակին է հակված։

Նրա կարծիքով` եթե Թուրքիան ցանկանա որևէ ձևաչափով համագործակցել ԵԱՏՄ–ի հետ, ապա Հայաստանը մանևրելու համար որոշակի հնարավորություն կստանա։ Այլ հարց է, որ Թուրքիան սահմանների բացումը միշտ կապում է Ղարաբաղյան հակամարտության հետ։

Հակոբյանը հիշեցրեց, որ նույնիսկ հայ–թուրքական արձանագրությունները չփոխեցին իրավիճակը, և Անկարան կրկին իր պահանջներն առաջ քաշեց։

«Ես չեմ կարծում, որ Թուրքիան պատրաստ է հրաժարվել իր նախապայմաններից», – ասաց քաղտեխնոլոգը։

Круглый стол «Республика Армения: два года в Евразийском экономическом союзе. Первые результаты» - Sputnik Արմենիա
Թուրքիան դիմե՞լ է ԵԱՏՄ անդամակցության համար. պաշտոնական պատասխան

Նրա խոսքով`  Մադրիդյան հանրահայտ սկզբունքներում դրա վրա շեշտադրություն չէր արվում, սակայն ենթադրվում էր, որ եթե Հայաստանը սկսի զիջել ազատագրված տարածքները, ապա Ադրբեջանը կսկսի ապաշրջափակումը։ Այնտեղ էլ, հավանաբար, խոսվում էր նաև Թուրքիայի հետ սահմանների բացման մասին։

«Անկախ ամեն ինչից, կարծում եմ` Թուրքիան կդնի այդ պայմանը։  Այդ դեպքում կարող են բանակցություններ սկսվել մի քանի ձևաչափում` Ռուսաստան–Թուրքիա–Հայաստան, Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան։ Այստեղ «խաղի» նոր հնարավորություններ են բացվում», – ասաց Հակոբյանը։

Այս իրավիճակը կարող է Հայաստանի համար և՛ նոր հնարավորություններ ստեղծել, և՛ որոշակի վտանգներով հղի լինել։

Համենայն դեպս, նոր ձևաչափ կհայտնվի, որի ժամանակ Ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է դիտարկվել ավելի մեծ, գլոբալ ձևաչափում։

«Այստեղ շատ բան կախված է մեր ԱԳՆ–ից և քաղաքական համակարգից, ճիշտ որոշումներ կայացնելու ունակությունից», – ասաց Հակոբյանը։

Նա չբացառեց, որ Թուրքիան կարող է հայտարարել, որ իրեն ճիշտ չեն հասկացել, սակայն միանշանակ է, որ հայկական ԱԳՆ–ն պետք է պատրաստվի իրադարձությունների հավանական զարգացումներին։

Թուրքական «ախորժակ»

Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության պատգամավոր Մեթին Քյուլյունքը Sputnik–ին տված հարցազրույցում, մեկնաբանելով Զեյբեկչիի հայտարարությունը, նշեց, որ այդ գործընթացը ՇՀԿ–ին անդամակցելու սկիզբն է լինելու Թուրքիայի համար։ Նրա կարծիքով` այդ ճանապարհին որոշիչ դեր է խաղալու Մետաքսի ճանապարհի նոր նախագիծը։

Здание министерств - Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳՆ–ն հեգնում է ԵԱՏՄ–ի հետ համագործակցելու Թուրքիայի ցանկությունը

Նա նշեց, որ Եվրոպան մասերի կբաժանվի, որի նշաններն արդեն նկատվում են, իսկ Թուրքիան զարգացման այլընտրանքային ուղիներ կունենա։

Թուրք պատգամավորի կարծիքով` Թուրքիան զգալի դեր է խաղալու «ձևավորվող նոր գործընթացում»։ Այս գործընթացի համար որոշիչ նշանակություն են ունենալու այն քայլերը, որոնք կանի Ռուսաստանը նոր Մետաքսի ճանապարհի նախագծի իրականացման շրջանակում։

Նա համոզված է, որ Ռուսաստանի դիրքորոշումը կորոշի ինչպես Եվրասիական մաքսային միության ապագան, այնպես էլ Թուրքիայի տեղն ու դերը ձևավորվող պատկերում։

«Երկրների եռյակն` ի դեմս Ռուսաստանի, Չինաստանի և Ղազախստանի, հիմնովին կթարմացնի աշխարհում ուժերի հավասարակշռության համակարգը։ Եվ Թուրքիան, բնականաբար, ակտիվ դեր է խաղալու այդ գործընթացում», – նշեց Քյուլյունքը։

Ռևերանս Բաքվին

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկրին տվյալ հարցում հետաքրքրում են ոչ թե Անկարայի` «աշխարհակարգի փոփոխության մասին» հայտարարությունները, այլ բոլորովին ուրիշ բան։ Շահերի առաջնահերթության վկայությունն է Թուրքիայի` ԵՄ  հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշի հայտարարությունը, որը ադրբեջանական ԶԼՄ–ներին հայտարարել է` ԵԱՏՄ համագործակցության համատեքստում խոսք անգամ լինել չի կարող հայ–թուրքական սահմանի բացման մասին։ Պարզ պատճառով` «Թուրքիան չի ձեռնարկում որևէ քայլ, որը կարող է վնասել Ադրբեջանի շահերին»։

Русская версия

Լրահոս
0