00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞վ է հետաքրքիր Հայաստանին Ամերիկայի դեսպանը Ռուսաստանում

© AFP 2024 / Stan HONDAДжон Хантсман младший
Джон Хантсман младший - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս օրերին ամերիկյան մամուլը շատ է գրում Ջոն Հանթսմանի մասին, որը, ինչպես ակնկալվում է, օրերս պետք է նշանակվի ԱՄՆ–ի դեսպան Ռուսաստանում։ Նրա պաշտոնական նշանակումից հետո, իսկ Ռուսաստանի ԱԳՆ–ն համաձայնել է ընդունել նրան, Հանթսմանին մնում է Սենատի հաստատումը ստանալ։

Իսկ մեզ ի՞նչ` կհարցնի ընթերցողը։ Ահա թե ինչ։ Ռուսաստանի քաղաքացի հայեր շատ կան, ինչպես հայտնի է քիչ չեն նաև ԱՄՆ քաղաքացի հայերը։ Նրանք չեն կարող անտարբեր լինել երկու միջուկային գերտերությունների միջև կառուցվող հարաբերությունների նկատմամբ։ Իսկ Հայաստանից դուրս ապրող հայերի ճակատագիրը չի կարող կապ չունենալ Հայաստանում ապրող հայերի հետ։

Հիմա Ջոն Հանթսման կրտսերի մասին. միլիարդատերի որդի, դիվանագետ, մորմոն, խիստ ու փայլուն տեսքով տղայի, ինչպես նրան կոչում են այստեղի (ԱՄՆ–ի) լրագրողները։

Посол США в Армении Ричард Миллз - Sputnik Արմենիա
Քաղաքագետ. «ԱՄՆ դեսպանը պետք է ավելի զգույշ լինի Հայաստանի ինքնիշխանության հարցում»

«Խիստ ու փայլուն տեսքովն» այսօր հիսունյոթ տարեկան է, բայց արդեն 15–ում նա, ինչպես և իր «բոսսը»`պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը «Արծիվ–սքաութի» կոչում ստացավ։

Հետո նրա ճանապարհն ավելի ոլորապտույտ էր։ Ձգտելով հասնել հաջողության` Հանթսմանը անսպասելի թողնում է դպրոցն ու ռոք–խմբում դաշնակահար դառնում, հետո` միջնակարգ դպրոցի ատեստատ, Յուտա նահանգի համալսարանի ուսանող, ամերիկյան մորմոնների հավաքներ ու զարմանալի չէ, որ Հանթսմանը համալրում է կրոնական եղբայրության շարքերն ու կյանքի երկու տարիները նվիրում է մորմոնների առաքելությանը Թայվանում։

Միջազգային հարաբերությունների ոլորտում բակալավրի աստիճան ստանալուց հետո ամեն ինչ իր հունով է գնում. աշխատանք Սպիտակ տանը (Ռեյգանի օրոք), դիվանագիտական առաքելության ղեկավար Սինգապուրում (32 տարեկանում), ԱՄՆ առևտրի նախարարություն, ու վերջապես, Յուտայի նահանգապետ։

Վատն է այն նահանգապետը, ով չի ցանկանում նախագահ դառնալ։ Բայց չստացվեց։ Փոխարենը, ինչպես կարծում են, նա իրեն լավ դրսևորեց Չինաստանում`ամերիկյան դեսպանի պաշտոնում։ Դիվանագիտական առանցքային պաշտոններից մեկը զբաղեցնել հանրապետական Հանթսմանին առաջարկեց ժողովրդավար Օբաման։

Джон Хантсман младший - Sputnik Արմենիա
Ի՞նչ կլինի, եթե ՌԴ–ում Ամերիկայի դեսպան նշանակվի ՀՀ քաղաքացու որդին

Պեկինում աշխատելու հենց առաջին օրվա ընթացքում Հանթսմանը զարմացրեց տեղացի լրագրողներին. նա ներկայացավ սպորտային ոճով հագնված, խոսեց չինարեն, հրավիրեց նստավայր ու ծանոթացրեց տասնամյա դստեր հետ։ (Աղջկան նա հենց նույն օրը «գտել» էր Շանհայի շուկաներից մեկում, ինչպես և մյուս դստերը` Հնդկաստանից։ Ընդհանուր առմամբ, Հանթսմանի ընտանիքում յոթ երեխա կա, ինչը հազվադեպ չէ հայերի մոտ ևս)։

Ջոն Հանթսմանը ռուսերեն չգիտի, Ռուսաստանի ներքին կամ արտաքին քաղաքականությանը համակրելու մեջ նրան չեն կասկածում. «Մեզ պետք են դիվանագիտական ֆիգուրներ` ժողովրդավարությունն արտասահմանում ներկայացնելու համար»։

«Չինաստանում ժողովրդավարությունը ներկայացնելիս` ամերիկյան դեսպանը սեփական նախաձեռնությամբ հանդիպել էր տեղի ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Նրան նաև նկատել էին Պեկինի կենտրոնում անցկացվող հակակառավարական ակցիայի մոտակայքում», – տեղեկացնում է տեղական «Դետրոյթ էքսպրեսը»։

Պաշտոնական Պեկինը մեղադրեց Հանթսմամին չինական ներքին քաղաքականության վրա ազդեցություն գործելու փորձում։ Ուղիղ ասոցիացիաներ է առաջացնում Հայաստանում ԱՄՆ–ի դեսպան Ռիչարդ Միլզի այն հայտարարության հետ, որ Ամերիկան ուզում է Հայաստանին հնարավորություններ տալ` ինքնիշխան որոշումներ կայացնելու համար։

Ինչպես կվարվի Ջոն Հանթսմանը, հայտնվելով Մոսկվայի Նովինսկի բուլվարում, հետաքրքրում է բոլորին`ԱՄՆ–ի հայերին, Ռուսաստանի քաղաքացի հայերին, Հայաստանում ապրող ՀՀ քաղաքացիներին։ Կյանքը ցույց կտա։

Լրահոս
0