00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ կլինի, եթե ՌԴ–ում Ամերիկայի դեսպան նշանակվի ՀՀ քաղաքացու որդին

© AFP 2024 / Stan HONDAДжон Хантсман младший
Джон Хантсман младший - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սպիտակ տունը ՌԴ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար առաջադրել է Ջոն Հանթսման կրտսերի թեկնածությունը։ Sputnik Արմենիան այս կապակցությամբ զրուցել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Հանթսմանների ընտանիքը մշտապես բարեկամական հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ, և չի բացառվում, որ նա ծրագրեր իրականացնի Հայաստանում, կարծում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Ջոն Հանթսման կրտսերը դեսպանի թեկնածու է առաջադրվել հենց Ռուսաստանում։

«Մեկընդմիշտ պետք է հասկանալ, որ Հանթսմանը Ռուսաստանում ներկայացնելու է ամերիկյան շահերը և փորձելու է մեղմել ԱՄՆ-ի և ՌԴ-ի լարված հարաբերությունները։ Եթե նա կարողանա որոշակի օգնություն ցուցաբերել նաև ՌԴ-ի հայ համայնքին, իհարկե, ողջունելի կլինի»,- ասաց քաղաքագետը։

Ըստ Սարգսյանի` պետք է հասկանալ նաև, որ Հանթսմանը մեծահարուստ ընտանիքի ներկայացուցիչ է և ֆինանսական լուրջ միջոցներ ունի։

«Նա կարող է իր անձնական միջոցները ներդնել ՌԴ-ում և հայկական համայնքի ազդեցության ներքո ինչ-որ ծրագրեր իրականացնել նաև ՀՀ-ում»,- ասաց քաղաքագետը` հիշեցնելով, որ Հանթսման ավագը ժամանակին ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանում, և 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո մեր երկրին ցուցաբերած մեծ աջակցության համար նրան ՀՀ քաղաքացիություն է շնորհվել։

Ադրբեջանը ցեյտնոտի մեջ է հայտնվել Սպիտակ տան որոշումից, ադրբեջանական մամուլում ներկայացված է, թե իբր Ջոն Հանթսման կրտսերը եղել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանը, սակայն դա իրականության հետ որևէ կապ չունի։

Սուրեն Սարգսյանն ընդգծում է, որ 1992 թվականին, երբ ԱՄՆ-ում քննարկվել է ՀՀ-ում դեսպան նշանակելու հարցը, թեկնածուներից մեկը հենց Ջոն Հանթսման ավագն է եղել։ Քաղաքագետը նշում է, որ Հանթսմանը Բարաք Օբամայի վարչակարգի օրոք դեսպան է եղել Չինաստանում, և ընդհանրապես նրանց ընտանիքը միշտ եղել է ամերիկյան քաղաքական վերնախավում ու ծանրակշիռ ազդեցություն է ունեցել։

© Sputnik / Asatur YesayantsՍուրեն Սարգսյան
Сурен Саркисян  - Sputnik Արմենիա
Սուրեն Սարգսյան

Նշենք, որ ԱՄՆ-ն Հայաստանում դեսպանություն է հիմնել 1992 թվականին։ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների առաջին արտակարգ և լիազոր դեսպանը եղել է Հարի Գիլմորը, որը պաշտոնավարել է 1993թ. մայիսից մինչև 1995թ. հուլիսը։

Լրահոս
0