00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ մարզիկների հաղթական շաբաթը

© ArmSportАртур Алексанян
Артур Алексанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամառվա վերջին օրերին հայ մարզիկները մեծ հաջողությունների հասան` միջազգային մրցասպարեզներում նվաճելով նոր տիտղոսներ, ու հայկական սպորտի պատմությունը հարստացավ մի շարք հաղթանակներով: Ամենակարևորն այն է, որ նվաճած մեդալներն ու տիտղոսները մեկ մարզաձևից չեն:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Արդեն համարյա բոլոր մրցումներում, որտեղ հանդես են գալիս հայ մարզիկները մենք հաղթանակներ ենք ակնկալում սկսած աշխարհի առաջնություններից վերջացրած համաշխարհային ուսանողական խաղերով:

Անցած շաբաթը սկսվեց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հաղթանակով: Այս ըմբիշն արդեն իր բազմաթիվ հաղթանակներով մեզ այլընտրանք չի թողել: Արթուրից մենք միայն հաղթանակ ենք սպասում ոչ միայն կոնկրետ մեկ գոտեմարտում, այլ բոլոր մրցաշարերում ընդհանրապես: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը նրա ու մեզ համար մասնակի անհաջողություն էր: Իսկ Փարիզում Արթուրը հերթական անգամ փայլեց իր վարպետությամբ ու երրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

Артур Алексанян - Sputnik Արմենիա
Արթուր Ալեքսանյանն` աշխարհի եռակի չեմպիոն

Շատ կարևոր արդյունքի հասավ հունահռոմեական ոճի մեր մյուս ըմբիշը: Մաքսիմ Մանուկյանը նախկինում մասնակցած բոլոր մրցաշարերում էլ կարող էր հասնել արդյունքի: Բայց մարզական բախտը միշտ երես էր թեքում այս տաղանդավոր ըմբիշից, ու ինչ-որ բան պակասում էր պատվո պատվանդանին կանգնելու համար: Փարիզում Մաքսիմն իր բոլոր գոտեմարտերը, այդ թվում նաև եզրափակիչը, անցկացրեց մեկ շնչով: Հիանալի հաղթանակը մրցաշարում Մաքսիմին բերեց աշխարհի չեմպիոնի կոչում, իսկ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը երկրորդ անգամ (2014 թվականին Տաշքենդում անցկացված աշխարհի առաջնությունից հետո) երկու ոսկե մեդալ նվաճեց համաշխարհային ստուգատեսում:

Ազատ ոճի ըմբշամարտում էլ մենք մեդալներ վաստակեցինք: Ճիշտ է` այս դեպքում մեր ըմբիշները ոսկուց մեկ քայլ հեռու մնացին, բայց հաշվի առնելով, թե ինչքան ուժեղ մրցակցություն էր գորգի վրա, Լևան Բերիանիձեի ու Գեորգի Կետոևի բրոնզե մեդալները միանշանակ պետք է որպես հաջողություն համարել: Ահա այսպես մենք սկսեցինք օլիմպիական առաջիկա խաղերի նախապատրաստական փուլը: Իհարկե, ուրախացնող արդյունքներով:

Георгий Кетоев на чемпионате мира по вольной борьбе в Париже - Sputnik Արմենիա
Աշխարհի առաջնության բրոնզը մերն է. Գեորգի Կետոևը հաղթեց վրացուն

Բայց Տոկիոյում օլիմպիական խաղերն անցկացվելու են 2020 թվականին, ու այդ առումով միայն Արթուր Ալեքսանյանն է, որ իր տարիքով (նա 25 տարեկան է) դեռևս հավանական չեմպիոնների ցուցակում է լինելու: Մաքսիմ Մանուկյանը և Լևան Բերիանիձեն 29 տարեկան են, Գեորգի Կետոևը` 31: Այսինքն 2020 թվականին մեր ըմբիշներին հաջողության հասնելու համար անհամեմատ ավելի դժվար է լինելու:

Ըմբիշների հաջողությունները միակը չէին մեզ համար անցած շաբաթվա ընթացքում: Թայփեյում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի մարզիկները բազմաթիվ հաջողությունների հասան: Մարմնամարզությունում Արթուր Թովմասյանը հաղթանակի հասավ օղակների վրա վարժություններում: Ընդ որում` Արթուր Թովմասյանը եզրափակիչ մտավ իր թիմակից Արթուր Դավթյանի հրաժարվելուց հետո: Պարզ է, որ մարզիչներն ու մարզիկները շատ լավ հասկանում էին թե ով ավելի լավ հանդես կգա օղակների վրա, ու, ինչպես տեսնում ենք, որոշում շատ ճիշտ էր կատարված: Ինչ վերաբերում է Արթուր Դավթյանին, որը կարող էր մեդալ նվաճել հենացատկերում, ապա այս անգամ Դավթյանին դա անել չհաջողվեց:

Пашик Алавердян - Sputnik Արմենիա
Մարզիչ. «Անդրանիկ Կարապետյանի համար թաքուն արտասվում էի ուրախությունից»

Ծանրամարտի մրցումներում Հայաստանը ներկայացված էր երեք ծանրորդով, ու բոլեր երեքն էլ կանգնեցին պատվո պատվանդանին: Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը դարձան համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն: Իսկ Անդրանիկ Կարապետյանը նվաճեց արծաթե մեդալ: Վերջինիս համար սա շատ կարևոր մրցում էր ու կարևոր արդյունք: Ծանր վնասվածքից հետո հայ ծանրորդը նորից մրցահարթակում կարողանում է կռիվ տալ ծանրաձողի հետ:

Հաղթանակներից անմասն չմնացին նաև ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Լեո» թիմի ֆուտբոլիստները: ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության նախնական խմբային փուլում հայկական թիմը երեք անընդմեջ հաղթանակից հետո խմբում հաղթող դարձավ ու կշարունակի պայքարը արդեն խմբային հիմնական փուլում:

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում էլ, անկեղծ ասած, ամեն ինչ դեռևս առջևում է: Հայաստանը ներկայացնող երկու բռնցքամարտիկները՝ Կարեն Տոնականյանն ու Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը, իրենց առաջին մենամարտերում հաղթանակ են տոնել: Միգուցե հայկական սպորտի առաջիկա հաղթանակներն արդեն կգրանցվեն այս շաբաթվա ընթացքում: Իրոք, ամեն ինչ առջևում է:

Լրահոս
0