Արտաշես Բախշյան
«Մենք ունենք գյուղեր, որտեղ աղբահանություն չի իրականացվում։ Ընդ որում` պետք է նշել, որ գյուղի մեծությունը կապ չունի դրա հետ։ Այսինքն` մենք ունենք հարյուր հոգանոց գյուղ, որտեղ աղբահանություն է իրականացվում, և ունենք 3 հազար հոգանոց գյուղ, որտեղ աղբահանություն չի իրականացվում։ Կարծում եմ` դա կարող է լինել և՛ համայնքի ղեկավարի, և՛ բնակչության պատճառով»,- ասում է Բախշյանը։
Նրա խոսքով` ոչ մի պատճառաբանության չի դիմանում այն պնդումը, թե համայնքը փող չունի աղբահանություն իրականացնելու համար։
«Անհրաժեշտ ֆինանսական միջոցները կարող են հավաքագրվել բնակչությունից։ Միայն կամք ու կազմակերպվածություն է պետք»,- նշում է նա։