00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոցփաթեթով հանգիստը կանխիկից թանկ արժե. ո՞ւմ գրպանն են գնում փողերը

© Sputnik / Arpi BeglaryanДилижан, Армения
Дилижан, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շահում ես դու, վճարում է պետությունը։ Եթե վճարում է պետությունը, կարող է և ավել վճարել. Sputnik Արմենիան սեփական հետաքննությունն է անցկացրել ու բացահայտել պետական միջոցներով հարստացման դեպքեր։

Նելլի Դանիելյան, Sputnik.

Պետական համակարգում աշխատող մեր զրուցակիցը, ով չցանկացավ ներկայանալ, միայն Ծաղկաձորի հանգստյան տանն էր պարզել, որ ընտանեկան հանգստի 10 օրվա համար սոցիալական փաթեթով 80 000 դրամով ավելի թանկ է վճարել, քան մեկ այլ ընտանիք, որը նույն հանգստյան տանը նույն պայմաններով հանգստանում էր սեփական միջոցների հաշվին։

«Պետության հաշվին իրենց բիզնեսն ապահովում են, դեռ մի բան էլ չարաշահումներ են անում»,– իր զայրույթն է արտահայտում մեր զրուցակիցը։

Татевский монастырь - Sputnik Արմենիա
Վարչապետ. Ռուսաստանը Հայաստանի համար զբոսաշրջիկների ամենակարևոր «մատակարարն» է

Այս հարցով Sputnik Արմենիան դիմեց ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանին, ով նշեց, որ հյուրանոցները նման տարբերակում դնելու իրավունք չունեն։

«Դրանից պետք է անել հետևություններ, և դա ուսումնասիրության կարիք կունենա առնվազն հարկային մարմնի կողմից։ Սոցփաթեթի հանգստի ապահովման ծառայության կարգի համաձայն, զբոսաշրջային ընկերություններն իրավունք չունեն  փաթեթում ներառված զբոսաշրջային ծառայությունը զբոսաշրջիկին ավելի բարձր գնով վաճառել, քան դրա մանրածախ գինն է»,–ասաց Ապրեսյանը։

Մեխակ Ապրեսյանի խոսքով` իրականում նույնիսկ գործում է հակառակ տարբերակը` հանգստյան տները, առողջարանները հատուկ զեղչված գներ պետք է առաջարկեն սոցփաթեթի շրջանակներում հանգստացողներին, քանի որ այս պարագայում հատուկ պայման է գործում։ Զբոսաշրջիկը պետք է ծառայությունից օգտվի բացառապես զբոսաշրջային օպերատորի միջնորդությամբ, ուստի ծառայության գինը չպիտի թանկանա այս միջնորդավճարի պատճառով։ Սա` ըստ պետական կառույցների սահմանած կարգի: Իսկ իրականում, պարզվում է` սոցփաթեթով հանգստանալը ոչ միայն էժան չէ, այլ նույնիսկ ավելի թանկ է։

Չվստահելով միայն այս դեպքին` մենք սեփական հետազոտությունն իրականացրեցինք` զանգահարելով մի քանի հանգստյան տներ, և որոշ տեղերում նույն պատասխանը ստացանք` կանխիկ և սոցփաթեթով գները տարբերվում են։

Дадиванк, Арцах - Sputnik Արմենիա
Մարդիկ ուզում են տեսնել Արցախը. զբոսաշրջիկների թիվն ավելանում է

Ավելին` նման հայտարարություններ այսօր կարելի է գտնել  համացանցում, սոցիալական կայքերում։ Պետբյուջեի գումարները չարաշահողներին բացահայտելու համար պետական կառույցները միայն մի քանի րոպե պետք է անցկացնեն համակարգչի դիմաց կամ հեռախոսի մոտ։

Ինչևէ, չնայած չարաշահումների դեպքերին, հարկ է փաստել, որ սոցփաթեթների առկայությունն էապես նպաստում է ներքին տուրիզմի զարգացմանը։ Դժգոհողներն էլ շատ չեն, քանի որ վճարում են ոչ թե իրենք, այլ պետությունը։

«Սոցփաթեթը էականորեն դրական ազդեցություն է ունեցել ՀՀ–ում ներքին զբոսաշրջության և հյուրանոցային ծառայությունների զարգացման համար»,– ասաց Ապրեսյանը` միաժամանակ հավելելով, որ սոցփաթեթով հանգստացողները հայաստանյան հյուրանոցներում 10-15% են կազմում։

Նշենք, որ սոցփաթեթով հանգստացողները կարող են ընտրել միայն այդ համակարգում գրանցված հյուրանոցները ու միայն ՀՀ և ԼՂՀ տարածքում։

Սոցփաթեթից օգտվելու իրավունք ունեն պետական ծառայողներն ու զինվորականները և նրանց ընտանիքի անդամները։

© SputnikՍոցփաթեթով հանգստի հայտարարություն սոցցանցերում
Объявление. Отдых в кредит - Sputnik Արմենիա
Սոցփաթեթով հանգստի հայտարարություն սոցցանցերում

Ինչ վերաբերում է զբոսաշրջության ընդհանուր վիճակին, ապա պաշտոնական վիճակագրության համաձայն, 2017թ–ի առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել 622 381 զբոսաշրջիկ, ինչը  24.2%–ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Շուրջ 20%-ով աճել է նաև ներքին և արտագնա զբոսաշրջության ցուցանիշը։  Արտասահմանում  հանգստացող հայաստանցիների թիվը, պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին կիսամյակում կազմել է շուրջ 570 000 մարդ։ Հայերն ավելի շատ նախընտրում են ծովային հանգիստը, բայց քիչ չեն նաև պատմամշակութային ու ճանաչողական այցերով Եվրոպա գնացողները։

Լրահոս
0