ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Կիպրոսում ընթացող ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլի F խմբի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Լեոն» 7:0 հաշվով հաղթել է մոլդովական «Կլասիկին»: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Գոլերի հեղինակներ են դարձել Մարկո Ռադովանովիչը (4), Տիգրան Կիրակոսյանը, Գեղամ Մարտիրոսյան-Ֆրիզենը, Գոռ Սարգսյանը: Խմբի մյուս խաղում Կիպրոսի «Անորտոսիսը» 7:4 հաշվով հաղթել է Ուելսի «Ռեքսեմին»:
Առաջին տուրում «Լեոն» 5:1 հաշվով հաղթել էր «Անորտոսիսին»: Հայկական թիմը ժամանակից շուտ ապահովել է տեղը հաջորդ փուլում:
Օգոստոսի 26-ին «Լեոն» կհանդիպի «Ռեքսեմին»: