00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի վերաբերյալ անտրամաբանական հայտարարությունը կամ ԱՄՆ–ի սանձարձակությունը

© Sputnik / Stringer Город Степанакерт. НКР
Город Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկացի նախկին համանախագահի` Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը որևէ նորություն չի պարունակում։ Այդ մասին խոսում էին բոլոր նրանք, ովքեր չէին ալարում շոշափել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման հենց Մինսկի խմբի համանախագահների մոտեցումների լույսի ներքո։

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ասվածին հավելեց, որ Հոգլանդը թույլ է տվել որոշ անճշտություններ ու բացթողումներ։ Բաքվի դիրքորոշումը, որը սկսած 2009 թվականից (երբ ՄԽ–ն մշակեց այն սկզբունքները, որոնք գիշերը Հոգլանդը հերթական անգամ ճոխությամբ ներկայացրեց հանրությանը) ձևացնում է, թե նման սկզբունքներ և առաջարկներ պարզապես գոյություն չունեն։

Կարելի էր կարծել, որ այդ հարցի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը չհիշատակելով` Հոգլանդը գիտակցաբար փորձել է, ինչպես ասում են, կոծկել եղելությունը, որպեսզի բազմաթիվ անգամ ասվածը նորից կրկնելով ավելորդ անգամ չնյարդայնացնի կողմերից մեկին։ Դեպքերի նման զարգացման մասին Բաքուն նույնիսկ խոսել չի ցանկանում և չի խոսի։

Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաքուն բացահայտորեն դեմ է դուրս գալիս համանախագահ երկրների մոտեցումներին

Սա չի նշանակում, որ հայկական կողմը մեծ ցանկություն ունի ընդունելու այն սկզբունքները, որոնք առաջարկել են Մինսկի խմբի երեք համանախագահները։ Ամենևին ոչ։ Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող անվտանգության առեղծվածային երաշխիքի ու շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման խոստումների դիմաց, թեև հակառակ կողմը իբր թե պատրաստ է ստորագրել դրանց տակ։

Թեկուզ այն պարզ պատճառով, որ անցած տարիներն ապացուցել են` ցանկացած պայմանավորվածություն` լինի թղթի վրա, թե բանավոր ասած, բարձր ամբիոններից կամ հեռուստախցիկների առջև հնչած, ոչինչ չարժե։ 2016 թվականի ապրիլյան քառօրյան էլ դրա վառ վկայությունն է։

Սակայն պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստել, թեկուզև ձեռքի տակ ունենալով անընդունելի առաջարկությունների ցանկ։

Հայերին միշտ մեղադրել են, որ փորձում են  հնարավորինս երկար ժամանակ պահպանել ստատուս քվոն. իբր ժամանակը պաշտոնական Երևանի օգտին է խոսում։

Тигран Балаян - Sputnik Արմենիա
Հրատապ բառն անտեղի է. Բալայանի պատասխանը Հոգլանդին

Իրականում, այդքան էլ այդպես չէ, և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարծես թե հասկանում էին, որ շփման գծում տիրող լարվածությունը, երբ մի քանի օրը մեկ զոհեր են լինում զինվորների շարքում, ամենևին էլ պաշտոնական Երևանի երազանքը չէ։ Չէ որ դրանից է բխում երկրի ներքաղաքական և սոցիալական լարվածությունը։

Հասկանում էին նաև, որ Հայաստանը ոչ մի դեպքում չի համաձայնի այն պայմաններին, որոնց պարագայում Ղարաբաղի Հանրապետությունն անկլավ կդառնա, ընդ որում` անհասկանալի, որևէ բան չերաշխավորող կարգավիճակով և նեղ միջանցքով։

1994 թվականին ստորագրված հրադադարի պայմանագիրն ամենևին էլ այդ մասին չէր։

Ի տարբերություն նրանց, որոնք այսօր դատողություններ են անում Ղարաբաղյան կարգավորման մասին, այն ժամանակ բավականին հստակ ասվել էր, որ միջնորդներն այնպիսի տարբերակներ են փնտրելու, որոնք լիարժեք (ամենաբարձր միջազգային մակարդակով) երաշխիքներ կտան Ղարաբաղի բնակիչներին։ Եվ միայն դրանից հետո, միաժամանակ և զուգահեռ, կսկսեն լուծել Ղարաբաղի կարգավիճակի  (խոսքը բացառապես անկախ պետականության ճանաչման մասին է) և վիճահարույց տարածքների ճակատագրի մասին հարցերը։

Ո՞ւր է այդ ամենը։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները որտե՞ղ են թաքցրել ավելի քան 20-ամյա վաղեմություն ունեցող պայմանավորվածությունները։ Եվ ի՞նչ հեքիաթներ է պատմում ամերիկացի համանախագահը` հիշատակելով ինչ–որ առեղծվածային խաղաղապահների մասին։ Թող սկզբում աշխարհի ժամանակակից քարտեզի վրա գեթ մի կետ գտնի, որտեղ խաղաղապահները կարողացել են կարգավորել որևէ միջազգային էթնիկ հակամարտություն։

Президент Республики Армения Серж Саргсян и Президент Туркменистана Гурбангулы Бердымухамедов - Sputnik Արմենիա
ԼՂ հարցից մինչև ուղիղ ավիաչվերթներ. Սարգսյանը հայտնեց գործընկերոջ հետ քննարկած թեման

Խոսում է լայն միջանցքի մասին, որի միջով, կարծես թե, Ղարաբաղը հնարավորություն կունենա շփվել Հայաստանի հետ, և փախստականների վերադարձի՞ մասին։ Իսկ Հոգլանդն արդյոք չի՞ հիշատակել, թե ինչ փախստականների մասին է խոսքը։ Գուցե Շահումյանի՞ շրջանի։

Իրականում խոսուն է այն փաստը, թե ՄԽ ամերիկացի համանախագահը հին, արդեն ծեծված առաջարկով երբ և ինչպես հանդես եկավ։ Արդյո՞ք Հոգլանդի ակտիվության բռնկումը պայմանավորված չէ նրանով, որ նույն օրը, գրեթե նույն ժամանակ Սոչիում Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սարգսյանն ու Պուտինն էի քննարկում հեռանկարները։

Իսկ գուցե առաջնորդներն ի վերջո ընդունե՞լ են, որ Մինսկի խումբը, 2009 թվականից սկսած, ոչ մի նոր բան հանրությանը ներկայացնել չի կարող (ի դեպ այդ մասին, վերջին ժամանակաշրջանում արդեն շատերն են խոսել)։ Փաստորեն «մտքի թռիչք» չկա։

ԱՄՆ–ի համար իրադարձությունների նման զարգացումը հավասարազոր է մահվան։ Թեկուզ նրա համար, որ Սիրիայում քաղաքական պարտությունից հետո, նրանք այս անգամ կարող են կորցնել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վրա ազդելու ամենաարդյունավետ լծակը։ Ահա այդ պատճառով էլ ամերիկացի համանախագահը հանդգնեց նման քայլի դիմել։

Լրահոս
0