00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ հարցից մինչև ուղիղ ավիաչվերթներ. Սարգսյանը հայտնեց գործընկերոջ հետ քննարկած թեման

© Photo / official site of the President of RAПрезидент Республики Армения Серж Саргсян и Президент Туркменистана Гурбангулы Бердымухамедов
Президент Республики Армения Серж Саргсян и Президент Туркменистана Гурбангулы Бердымухамедов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները բանակցություններից հետո հանդես են եկել հայտարարություններով։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի–Sputnik. Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախօրեին տեղի ունեցավ երկու երկրների նախագահների բարձրագույն մակարդակի հանդիպում։

ՀՀ նախագահը բանակցությունների փուլում վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման տեսանկյունից։ Նախագահը հիշեցրեց, որ դա հիմնված է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա։ Դրանք են` սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, իրավահավասարությունն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։

С официальным визитом в Армению прибудет Президент Туркменистана Гурбангулы Бердымухамедов - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանին և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին դիմավորել են ծափահարություններով

«Ընդգծվել է հակամարտության գոտում իրավիճակի սրացման կանխարգելմանը, իրավիճակի կայունացմանը և միջազգային հանրության միջնորդական մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի շրջանակներում խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը»,–ասաց Սերժ Սարգսյանը։

Երկու երկրների գործակցության շրջանակը մեծ է տնտեսական ոլորտում։

«Պարոն նախագահի հետ մենք հատուկ ուշադրություն հատկացրեցինք առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություններին: Ցավոք, գլոբալ շուկաներում անբարենպաստ իրադրությունն անդրադարձել է նաև մեր առևտրաշրջանառության վրա: Այս համատեքստում մենք քննարկեցինք երկկողմ տնտեսական համագործակցության խթանման, փոխգործակցության նոր հորիզոններ դուրս գալու հնարավոր ուղիները և առկա միջոցները»,–ասաց երկրի ղեկավարը։

Երկու երկրների նախագահները քննարկել են նաև  մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը: Սարգսյանի խոսքով` Հայաստանը պատրաստ է տրամադրել  թուրքմեն բարեկամներին իրականացվող «բաց երկնքի» քաղաքականության շրջանակում նախատեսված արտոնությունների ամբողջական փաթեթ:

«Իհարկե, մենք անդրադարձել ենք նաև համագործակցության ավանդական ուղղություններին, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում: Պայմանավորվել ենք հետագայում ևս զարգացնել արդյունավետ փոխգործակցություն այս ոլորտում: Որոշակի հեռանկարներ են բացահայտվում նաև գյուղատնտեսության ոլորտում: Հուսով ենք, որ թուրքմեն գործընկերները կմասնակցեն Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտու գործունեությանը»,–ասաց Սերժ Սարգսյանը։

Իր ելույթի վերջում ՀՀ նախագահը համոզմունք հայտնեց, որ ձեռքբերված պայմանավորվածությունները կնպաստեն Հայաստանի և Թուրքմենստանի միջև իրապես բարեկամական հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա զարգացմանը:

Լրահոս
0