Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր երկրպագուները իրավաբանորեն պաշտպանված կլինեն ինչպես երկրի տարածքում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ Երկրպագուների և պետական ու հասարակական կառույցների փոխհարաբերություններն այսուհետև կտեղափոխվեն իրավաբանական հարթություն, ինչը թույլ կտա նվազեցնել ոստիկանության և պաշտոնյաների թույլ տված չարաշահումները։
Մեր երկրպագուների մոտակա ուղևորությունը դեպի Ռումինիա, որտեղ կկայանա 2018 թվականի աշխարհի առաջնության նախընտրական խաղը, առաջինը կլինի, երբ նրանք իրավաբանորեն պաշտպանված կզգան իրենց։
Մամուլի ասուլիսի մասնակիցները`
ԵԻԾ–ի տնօրեն Սերգեյ Աբելյան,
ԵԻԾ–ի փաստաբան Էրիկ Ալեքսանյան,
FAF շարժման հիմնադիր և ղեկավար Սերգեյ Ջանջոյան,
FAF շարժման ղեկավար խորհրդի անդամ Արսեն Զաքարյան։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։
Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։
Հասցե` «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։