00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տրանսպորտում երաժշտություն չի հնչի, հայկական գյուղն էլ տուրիստական կենտրոն կդառնա

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է օգոստոսի 23–ի մամուլի տեսությունը։

«Առավոտ». Ենոքավանի թոռներն ու ծոռները որոշել են գյուղը զարգացնել

Թերթի դիտարկմամբ` արտագաղթը, որն արդեն տարիներ շարունակ դատարկում է հայկական գյուղերը, շրջանցում է Ենոքավանը։

«Բանն այն է, որ այս գյուղի` արտերկրում բնակվող թոռներն ու ծոռները որոշել են պապենական գյուղում ներդրումներ անել և գյուղը զարգացնել, տուրիստական կենտրոն դարձնել։ Գյուղն այսօր ներգաղթ ունի։ Գալիս են Ֆրանսիայից, Իրանից, Ռուսաստանից։ Երիտասարդները վստահեցնում են` եթե իրենց բոլոր նախագծերը կյանքի կոչվեն, տուրիստների թիվը կարճ ժամանակում ոչ թե կկրկնապատկվի, այլ կհնգապատկվի»,-գրում է թերթը։

«Հայկական ժամանակ». Տրանսպորտում երաժշտություն չի հնչի

Երևանյան գործող հանրային տրանսպորտում երաժշտություն չպետք է հնչի։ Այս մասին ասված է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանին տրամադրված փաստաթղթում։

Карикатура. Стриптиз - Sputnik Արմենիա
Ստրիպտիզ հասարակական տրանսպորտում. կախե՛ք Ձեր զգեստը ներս մտնելուց առաջ

Օրենքի այս դրույթը լիարժեք վերականգնելու համար օգոստոսի 10-ին նա դիմել էր Տարոն Մարգարյանին և դրական պատասխան ստացել։ «Համապատասխան աշխատակիցներն այդ ուղղությամբ իրականացնելու են վերահսկողություն։

«Երևանտրանս» ՓԲԸ ղեկավարության կողմից ուղևորափոխադրումներ իրականացնող բոլոր տնտեսվարող սուբյեկտների տնօրեններին հանձնարարվել է վարորդական անձնակազմին հրահանգավորել տրանսպորտային միջոցներում բացառել երաժշտություն միացնելու դեպքերը»,-գրում է թերթը։

«Հրապարակ». Ալիկ Արզումանյանն այս գիշեր մեկնում է Դանիա՝ ստանձնելու դեսպանի պարտականությունները

Թերթը գրում է, որ հուլիսի կեսին 2 նախկին պատգամավոր դեսպան նշանակվեց: Մեկը Լևոն Մարտիրոսյանն է, մյուսը` Ալիկ Արզումանյանը։

«Լևոն Մարտիրոսյանը՝ շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը, դեսպան նշանակվեց Կանադայում, նախկին արտգործնախարար, ՀՀՇ անդամ Ալիկ Արզումանյանը՝ Դանիայում: Մենք տեղեկացանք, որ Արզումանյանն այս գիշեր մեկնում է Դանիա՝ ստանձնելու դեսպանի պարտականությունները: Իսկ Լևոն Մարտիրոսյանը մեզ ասաց, որ Կանադա է մեկնելու սեպտեմբերի 1-ին: Կանադայի իշխանություններին իր հավատարմագրերը կհանձնի սեպտեմբերի կեսերին, որից հետո կստանձնի դեսպանի պարտականությունները: Մինչ այդ նա դեռ Երևանում է, պետք է ընդունի Հայաստան ժամանող կանադական պատվիրակությանը»,-գրում է թերթը:

Լրահոս
0