00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Հայկ Ալումյան
Եթե փորձեն վերակենդանացնել մարտի 1-ի գործը, ամբողջ պատկերը կդնեն հանրության առջև. Հայկ Ալումյան
13:07
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սասնա ծռերի» փաստաբանները պահանջում են դատավորի ինքնաբացարկը

© Sputnik / Aram NersisyanСасна црер
Сасна црер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Սասնա խռեր» խմբի անդամների պաշտպանները ինքնաբացարկ են պահանջում դատավոր Արտուշ Գաբրիելյանից։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. «Սասնա ծռեր» խմբավորման անդամների նկատմամբ դատավարությունը, որն այսօր` օգոստոսի 23-ին, մեկ անգամ արդեն ընդմիջվել էր դատավորի որոշմամբ, դարձյալ ընդմիջվեց. այս անգամ դատավոր Արտուշ Գաբրիելյանը 1 ժամով ընդմիջում հայտարարեց և հեռացավ խորհրդակցական սենյակ իր ինքնաբացարկի մասին փաստաբանների միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Դատական նիստի ընթացքում Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատավոր Գաբրիելյանին ինքնաբարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց՝ իր պաշտպանյալին դատարանի դահլիճից ապօրինի հեռացնելու հիմքով։

Նիստին ներկա փաստաբանները միացան Հայրապետյանի միջնորդությանը։ փաստաբան Ինեսա Պետրոսյանը հայտարարեց, որ Եղնուկյանի նկատմամբ կիրառված սանկցիան նաև «անմարդկային վերաբերմունք է, քանի որ սանկցիայի որոշման առիթ էր դարձել ջուր խմելը»։

Հիշեցնենք` Կարո Եղնուկյանը դատարան էր եկել մեկ շիշ ջրով, որը նրան թույլ չէր տրվել տանել դահլիճ։ Ի պատասխան Եղնուկյանի ու նրա պաշտպանի դժգոհության, դատավորն առաջարկել էր ջուր խմել դահլիճում դրված ջրի սարքից։ Սակայն Եղնուկյանը հրաժարվել էր՝ ասելով, որ հիվանդության պատճառով միայն թորած ջուր է խմում։ Դատավորի և ամբաստանյալի միջև ծագած վիճաբանության հետևանքով Եղնուկյանը 6 ժամով հեռացվել էր նիստից։

Суд над участниками группировки Сасна црер - Sputnik Արմենիա
«Սասնա ծռերի» դատավարությունն ընդմիջվեց դեռ չսկսված

Ի դեպ, փաստաբաններն այսօր հայտարարեցին նաև, որ բոլոր ամբաստանյալները, անկախ նրանց նկատմամբ կիրառված սանկցիաներից ու առողջական վիճակից, բերվում են դատարան, բայց դահլիճ չեն ներկայացվում։

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբավորումը Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավել էր 2016թ-ի հուլիսի 17-ին։ Գնդի գրավումից 2 շաբաթ անց՝ հուլիսի 31-ին, խմբի ավելի քան 3 տասնյակ անդամները հանձնվեցին իրավապահներին:

«Սասնա ծռերի» գործն ընդհանուր իրավասության դատարանում քննվում է երկու առանձին վարույթներով: Գործերը մեկ վարույթում միավորելու փաստաբանների պահանջն արդարադատության համակարգը մերժեց:

Այս տարվա հունիսի 8-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց առաջին դատական վարույթը՝ խմբի անդամ 14 մեղադրյալների գործով:

Судебное заседание группировки Сасна Црер. Павел Манукян - Sputnik Արմենիա
ՊՊԾ-ի գրավումից մեկ տարի անց. «Սասնա ծռերը» դատարանում

Մեղադրական եզրակացությամբ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 3 հոդվածով՝ առավելագույն պատիժը 15 տարվա ազատազրկում: Պավել Մանուկյանը մեղադրվում է 6 հոդվածով՝ առավելագույն պատիժը կրկին 15 տարվա ազատազրկում: Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 5 հոդվածով՝ նույնպես առավելագույնը 15 տարվա ազատազրկման ժամկետով: Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը մեղադրվում են սպանության համար:

Մեկ ամիս անց՝ հուլիսի 3-ին, նույն դատարանում մեկնարկեց «Սասնա ծռերի» ևս 18 անդամների դատավարությունը:

Այս քրեական գործի մեղադրական եզրակացությամբ, Արամ Մանուկյանին, Հովհաննես Հարությունյանին, Թաթուլ Թամրազյանին, Արթուր Մելքոնյանին, Արամ Հակոբյանին, Տիգրան Սարգսյանին, Տիգրան Մանուկյանին, Արթուր Սողոմոնյանին, Արայիկ Հակոբյանին, Գառնիկ Հովակիմյանին, Հովհաննես Վարդանյանին, Վարդան Գերավետյանին, Վարդգես Գևորգյանին և Մանվել Աթոյանին մեղադրանք է առաջադրվել շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար:

Մարտիրոս Հակոբյանին, Սերգեյ Կյուրեղյանին, Գևորկ Իրիցյանին և Թորոս Թորոսյանին, բացի վերոհիշյալ մեղադրանքներից, մեղադրանք է առաջադրվել նաև զգալի չափերով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու համար:

Լրահոս
0