ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի–Sputnik. Այսօր Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրյալ կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին, տեղափոխել են հոգեբուժարան։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Նաիրա Պետրոսյանը։
Նրա խոսքով` Ռուզաննա Մկրտչյանին հոգեբուժարան տեղափոխելու որոշում դատարանը կայացրել է` ելնելով կնոջ հոգեվիճակից:
Նաիրա Պետրոսյանը նշեց` իր պաշտպանյալն ունի առողջական խնդիրներ։
Ռուզաննա Մկրտչյանը մեղադրվում է ամուսնուն` Մանուկ Սիմոնյանին սպանելու մեջ: Նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը: