ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 22-ից 26-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 22-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:
Օգոստոսի 22-26-ը առանց տեղումների եղանակ կգրանցվի ամբողջ հանրապետությունում, այդ թվում՝ նաև մայրաքաղաքում:
Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 2-3 աստիճանով: