ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 23-ամյա Գեղամ Գրիգորյանը Երևան-Աբովյան ավտոճանապարհի Բալահովիտ գյուղի վարչական տարածքում իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բալահովիտ գյուղի բնակիչներ 67-ամյա Գրիշա Ասատրյանին և 2 տարեկան Արամ Ասատրյանին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Մինչ տեղում աշխատել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի գլխավորությամբ, Աբովյանի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է:
Կայքի տեղեկություններով` վարորդ Գ. Գրիգորյանն աշխատում է «Կոտայք» հացի գործարանում: Գյուղի բնակիչների խոսքով` նշված փողոցում հաճախակի են տեղի ունենում ավտովթարներ և վրաերթեր, և հարցի միակ լուծումն այն կլինի, որ նշված փողոցում արագաչափ տեղադրվի: