00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է զոհված զինծառայողների մայրերին

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցВерховный патриарх и Католикос всех армян Гарегин II прибыл в Москву
Верховный патриарх и Католикос всех армян Гарегин II прибыл в Москву - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վեհափառ Հայրապետն օրհնել է զոհված զինծառայողների մայրերին, պատասխանել նրանց հուզող հարցերին և աղոթք բարձրացրել առ Աստված` զոհված զինվորների հոգիների հանգստության համար։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն օգոստոսի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել ղարաբաղյան հակամարտության ընթացքում, մարտական գործողությունների և զինադադարի պայմաններում զոհված զինծառայողների մայրերի հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Шляпа военнослужащего ВС РА - Sputnik Արմենիա
Արցախում զոհված 19-ամյա զինծառայողը հետմահու պարգևատրվել է

Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու հայրական սերը փոխանցել է հանդիպմանը մասնակից մայրերին՝ բարձր գնահատելով նրանց ոգին։ Նորին Սրբությունն իր վշտակցությունն է արտահայտել, ապա նշել, որ նրանց զավակներն իրենց կյանքն ընծայեցին հանուն հայրենիքի ապահով ու անվտանգ կյանքի, որպեսզի իրենց մայրերն ու քույրերն ապրեն խաղաղության մեջ, ոտնակոխ չլինեն սրբությունները և երաշխավորվի մեր ժողովրդի վաղվա օրը։

Ամենայն Հայոց Հայրապետը հաստատել է, որ նահատակված զինվորների հիշատակը նվիրական է ամենքի համար և նրանք իրենց սխրանքով ու հերոսական օրինակով պիտի շարունակեն հավերժ ապրել մեր ժողովրդի հոգում՝ առաջացնելով միմիայն հպարտության և երախտագիտության զգացում։

Գարեգին Բ Կաթողիկոսն ընդգծել է նաև, որ հայ զինվորը՝ հայրենյաց սահմանների պաշտպանը, մշտապես իր և յուրաքանչյուր հայ եկեղեցականի աղոթքներում է։

Պատասխանելով զինծառայողների մայրերին հուզող հարցերին՝ վերջում Ամենայն Հայոց Հայրապետը աղոթք է բարձրացրել առ Աստված զոհված զինվորների հոգիների հանգստության համար, ապա օրհնելով որդեկորույս մայրերին՝ նրանց մաղթել նույն հայրենասիրական ոգով, որով կրթել և դաստիարակել են իրենց զավակներին, շարունակել իրենց կարևոր առաքելությունը կյանքում։

Լրահոս
0