ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ օգոստոսի 14-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արման Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ին, ժամը 11:00-ի սահմաններում ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: