00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպանեք ահաբեկչին, քանզի նա չի կարող չսպանել

© AFP 2024Теракт в Барселоне
Теракт в Барселоне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամեն ինչ, ինչպես միշտ, այս անգամ էլ՝ Իսպանիայում: Ինչպես ենթադրվում է՝ սրիկան իր ընկերոջ հետ միասին վարձակալել է մեքենա, հասել Բարսելոնայի ամենամարդաշատ փողոց և մխրճվել բազմության մեջ:

Զովածների և վիրավորում ստացածների թիվը դեռ ճշտվում է, իրականում զոհերը միշտ ավելի շատ են լինում, քան հաղորդվում է: Ինչպես միշտ տարբեր երկրների նախագահներ, այդ թվում ԱՄՆ նախագահ Թրամփը, կհնչեցնեն ցավակցական խոսքեր: Ինչպես նաև առաջարկություններ՝ օգնելու հետաքննությանը:

Մեքենաների, դանակների և կացինների կիրառումն ահաբեկչության ամենապարզ ու ամենահեշտ ձևերն են, որոնք ո՛չ ծախսեր են պահանջում, ո՛չ նախապատրաստական աշխատանք և նպատակին են հասնում առավելագույն արդյունավետությամբ: Այդ ամենը հասարակական լայն արձագանք է առաջացնում, վախի և խուճապի մթնոլորտ ստեղծում: Բարսելոնայի Լա Ռամբլեր փողոցում իրականացրած ահաբեկչության հետևանքով մահացել և վիրավորում են ստացել առնվազն 18 երկրի քաղաքացիններ (բարեբախտաբար, նրանց մեջ հայեր չկան): Հասել են իրենց նպատակին: Եվրոպայում ապրում են վախով, այնտեղ գալիս՝ մեծ զգուշավորությամբ:

Место оцепления. Теракт в Барселоне - Sputnik Արմենիա
Բարսելոնայում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կրկին ահաբեկչությո՞ւն

Հեղինակը մեկ անգամ չէ, որ գրել է վերջին ահաբեկչությունների վերաբերյալ (Նիս, Փարիզ, Բեռլին, Լոնդոն) և կոչ է արել առավելագույն կոշտ լինել: Մոտիվացիա՝ ահաբեկիչը չի կարող առանց նոր ահաբեկչություն ծրագրելու, ուրեմն նա չպետք է ապրի: Մնացած ամեն ինչ լիրիկա է: Ավաղ, կրկնությունը՝ մոռացության մայրն է…

Չափազանց նրբանկատ ընդդիմախոսներին ուղարկում եմ Պուտինի մոտ: «Պետք չէ խաղալ բառերի հետ և ահաբեկչներին բաժանել «չափավորների» և «ծայրահեղականների»: Կցանկանայի հասկանալ, թե որն է տարբերությունը: Երևի, որոշ մասնագետների կարծիքով, չափավորները չափավոր քանակությամբ են մարդկանց գլխատում՝ ավելի «բարի» ճանապարհով», — ասում է Ռուսաստանի նախագահը:

Ինչ-որ մեկը կասկածու՞մ է: Առանց սահմանների լիբերալների հառաչանքն ու հոգոցներն, ասենք, էլեկտրոնային հետախուզության անպարկեշտության հետ կապված, տևում են այնքան ժամանակ մինչև նշանառություն տակ է հայտնվում իրենց դուստրը, որդին կամ թոռը: Եթե, Աստված մի արասցե, իրենց զավակն է՝ ամեն ինչ փոխվում է:

Теракт в Барселоне - Sputnik Արմենիա
Ահաբեկչություն Բարսելոնայում. տուժածների թվում ՀՀ քաղաքացիների առկայությունը ճշտվում է

Մի օր ամենօրյա առավոտյան զբոսանքի ժամանակ Տրոյ քաղաքում (Միչիգան նահանգ), հեղինակը որոշել է շրջանցել ճանապարհը: Նա հատել է կողքի տան կանաչ տարածությունը և, ինչպես կասեին մեզ մոտ, հետևի դռնից մտել, պայմանական ասած, իր տուն:

Չանցած կես ժամ փողոցում հայտնվեց ոստիկանական մեքենան: Ոստիկանը թակում էր բոլոր դռները և հարցնում՝ արդյու՞ք չեք տեսել այս վայրով 30 րոպե առաջ անցնողին:

«Ինչ-որ չենք նկատել», — ազնվորեն պատասխանեցին վաղ առավոտյան արթնացած հարևանները:

Ոստիկանը ներողություն խնդրեց և գնաց շարունակելու վկանների փնտրտուքը:

Կասկածելի անցորդի մասին, որը ճիշտ ճանապարհից շեղվել և տուն էր մտել սխալ ճանապարհով, ոստիկանությանը հայտնել էր կողքի տան տերը:

Դավաճա՞ն: Ինչպես ուզում եք անվանեք, բայց, եթե իմ փոխարեն իրական հանցագործ լիներ, կորակվեր այլ կերպ՝ զգոն, ուշադիր:

Ինչպե՞ս վարվել, եթե ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան կասկածելի է թվում՝ ինքներս ենք որոշում:

 

Լրահոս
0