00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը շահեկան դիրքում է կամ ի սկզբանե դատապարտված թուրքական հերյուրանքը

© Sputnik / Asatur YesayantsСовещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова
Совещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրաքում կայանալիք հանրաքվեի նախաշեմին Անկարան հնարավոր ամեն բան անում է Մերձավոր Արևելքի տարածքում շահեր ունեցող բոլոր երկրների աջակցությունը ստանալու համար։

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Թուրքիան օգնության կարիք ունի

Եթե Եվրամիության կամ Միացյալ Նահանգների դռները թակելն անիմաստ է, ապա Ռուսաստանը, թուրքերի կարծիքով, հանգիստ կարող է օգնել իրեն խուսափել տարածքային կորուստների իրական վտանգից։ Չէ՞ որ հենց այդ վտանգն է Դամոկլյան սրի պես կախվել Թուրքիայի գլխին. քրդական հանրաքվեն մոտենում է, իսկ իրաքյան քրդերի առաջնորդ Բարզանին ցուցադրաբար ու բավականին կոպիտ ձևով հրաժարվում է հետաձգել հանրաքվեն՝ ի պատասխան ամերիկյան պետքարտուղար Թիլերսոնի խնդրանքի։

ИГ создало подразделение для разработки химического оружия - Sputnik Արմենիա
«Բաքվի տրանզիտի» օպերացիայի հետքերը. քիմիական զենքը հիմա էլ Հալեպո՞ւմ է

Այսպիսով՝ Թուրքիան հայտնվել է քաղաքական ծանրագույն իրավիճակում ու շատ լավ է հասկանում` ինչ վտանգներ է սպառնում Քրդստանի ձևավորումը որպես լիարժեք ու միջազգային հասարակության կողմից ճանաչված պետություն։ Թուրքիան գիտակցում է, որ երկրի ավելի քան 20 միլիոնանոց քրդական բնակչության մեծամասնությունը միանգամից կպահանջի առանձնանալ ու կցանկանա միանալ նորաստեղծ պետությանը։

Ո՞վ է քաղաքական «հովանոց» դառնալու

Եվրամիությունն այս համատեքստում թուրքերի համար ո՛չ օգնական է, ո՛չ էլ գործընկեր, մանավանդ որ  եվրոպացիների առաջնորդի՝ Գերմանիայի հետ հարաբերությունները չափազանց սրված են։ Այնքան, որ օրերս կանցլեր Անգելա Մերկելն արդեն առանց երկիմաստ ակնարկների հայտարարեց` Եվրոպական միությունը միանշանակ Թուրքիայի տեղը չէ։

Տարածքային գերտերությունների թվում կան, իհարկե, Իրանն ու Սաուդյան Արաբիան, իսկ գլոբալ առումով՝ Ռուսաստանի Դաշնությունը, որի վրա, հավանաբար, խաղադրույք է կատարում Անկարան։

Սաուդյան Արաբիայի հետ թուրքերը, կարծես, նույնիսկ ինչ-որ տեղ կարողացել են ընդհանուր լեզու գտնել՝ Կատարի ճգնաժամի լարվածության աստիճանի նվազեցմանը հասնելով։ Ավելին՝ Անկարային հաջողվել է Էր Ռիադի հետ պայմանավորվել` հաջ կատարող ուխտագնացների համար Կատարի հետ սահմանը բացելու շուրջ։

Эрбиль, Ирак - Sputnik Արմենիա
Փորձագետ․ Թուրքիան Քրդստանին սպառնում է պատերազմով

Թուրքերը փորձում են կապ հաստատել նաև Իրանի հետ՝ հույս ունենալով, որ ընդհանուր վտանգը կարող է միավորել նույնիսկ տարածքային մրցակիցներին։ Քանի որ Իրանում նույնպես բավականին մեծ քրդական համայնք կա (մոտ տասը միլիոն), որի մի մասը կարող է պահանջել միանալ Քրդստանին։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա պարզվում է, որ ստեղծված իրավիճակում Թուրքիայի համար կատարյալ տարբերակ կլինի, պատկերավոր ասած, «ռուսական քաղաքական հովանոցի» տակ հայտնվելը։ Բոլորին հայտնի է, որ հենց Մոսկվան է հանդես գալիս տարածաշրջանում մեծ ցնցումների, տարածքային կտրուկ հավակնությունների ու պետական սահմանների փոփոխման դեմ։ Համենայն դեպս՝ այս պահին, երբ Մերձավոր Արևելքում զարգանում են իրադարձությունները…

Վերցրեք ինձ գոնե որպես «կրտսեր գիտաշխատող»

Ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև միջազգային տնտեսական կազմակերպության հետ համագործակցելու հարցում Թուրքիային, հավանաբար, ոգեշնչել է Իրանի բուռն գործունեությունն այդ ուղղությամբ, որը Սյունիքում ազատ տնտեսական գոտի է ստեղծում Հայաստանի հետ։

Ենթադրվում է, որ այդ դեպքում միջազգային քաղաքական ասպարեզում ռուսները հանդես կգան իրենց տնտեսական գործընկերոջ տարածքային ամբողջականության օգտին։ Դե եթե ոչ տնտեսական, ապա գոնե առևտրային գործընկերոջ։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Թուրքիայի քաղաքական խաղն ու նեղացած կեցվածքը սկսում է անհանգստացնել Արևմուտքին

Հավանաբար հենց այդ պատճառով Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին օրերս հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ, որ Անկարան մտադիր է մաքսային համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ։ Ավելին՝ թուրքական բարձրաստիճան պաշտոնյան պարզաբանեց, որ իրադարձությունների նման զարգացումն ամենևին էլ չի հակասում Եվրամիության հետ վաղուց ստորագրված նմանատիպ համաձայնագրին։

Ասածի մեջ տրամաբանություն չկա։ Եթե նույնիսկ լարվենք ու պատկերացնենք, որ, ասենք, եվրոպական երկրները, որոնք չուզենալով, բայց հերթական անգամ միացել են Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված տնտեսական պատժամիջոցներին, կհամաձայնեն դրան։ Թեև միջազգային քաղաքական ասպարեզում իրադարձությունների զարգացումն այսօր ուղղակի բացառում է այդ հավանականությունը։

Դե, բնականաբար, Հայաստանը դեմ է։ Դրանով ամեն ինչ ասված է։

Այդ ամենին հավելենք, որ ԵԱՏՄ-ն ունի լիարժեք ու լիիրավ անդամ՝ Հայաստանը, որը ոչ մի դեպքում չի համաձայնի նման փաստաթղթի ստորագրմանը (նույնիսկ եթե Թուրքիան շատ է պետք Ռուսաստանի, ասենք, «Հարավային հոսք» գազատարի համար), ընդհուպ մինչև վետոյի իրավունքն օգտագործելը։

Այսինքն՝ կարելի է վստահաբար խոսել այն մասին, որ Զեյբեկչիի հայտարարությունը Անկարայի հերթական հերյուրանքն է։ Ապատեղեկատվություն, որն ուղղված է արևմտյան գործընկերների սթափեցմանը։ Իբր, եթե չօգնեք՝ կգնամ ռուսների, ԵԱՏՄ-ի մոտ…

Թեև բոլորի համար ամեն ինչ պարզ է․ Թուրքիայի համար ԵԱՏՄ-ի ճանապարհը ցանկացած դեպքում փակ է։

Լրահոս
0