00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բացառիկ ռեկորդ սահմանած գիտնական մարմնամարզիկը չի վախենում 6-րդ ռեկորդից

© Vardan PetrosyanПятикратный армянский рекордсмен Давид Фаградян
Пятикратный армянский рекордсмен Давид Фаградян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գինեսի հնգակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը ներկայացրեց իր 5–րդ ռեկորդի վկայականը և պատմեց, թե ինչպես սպորտն ու գիտությունն իր կյանք մտան պատահական ու դարձան ճակատագրական։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Գինեսի ապագա ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը երբևէ չի մտածել սպորտով զբաղվելու մասին։ 7 տարեկան էր, երբ մի մարզիչ մտավ իրենց դասարան ու մատնացույց արեց 3 աշակերտի` առաջարկելով զբաղվել սպորտային մարմնամարզությամբ։ Հետո ճակատագիրն ու քրտնաջան մարզումները պետք է վճռեին նրա ռեկորդակիր ապագան։

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Ֆահրադյանը թարմ նորություն ուներ` նախորդ տարվա սահմանած ռեկորդի սերտիֆիկատն իր ձեռքում է։

«Ռեկորդը կատարվել է 2016 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ում, «International Sport Union» մարզական ակումբում: Ռեկորդն իր տեսակի մեջ առաջինն էր, այն կատարվել է մարմնամարզական պտտաձողի վրա, 92 անընդմեջ պտույտ պտտաձողի վրա հակառակ բռնվածքով»,- պատմեց Դավիթ Ֆահրադյանը։

Նրա խոսքով` աշխարհում չկա մեկը, ով 5 անգամ Գինեսի ռեկորդ սահմանած լինի։ Մանրամասնեց` իր հաղթանակը նվիրել է Հայաստանի անկախության 25 ամյակին։ Վարժությունը տևել է 2 րոպե 18 վայրկյան։ Մեկ ձեռքով պտտաձողի վրա կատարել է 94 պտույտ, չնայած որ վերջնական արդյունքում ներկայացրել են 92։

Пятикратный армянский рекордсмен Давид Фаградян - Sputnik Արմենիա
Գինեսի հայ հնգակի ռեկորդակրի իտալական պտույտը

«Այս վարժության ժամանակ ուսերը ոլորված վիճակում են, գրեթե երկու մատով եմ բռնվում պտտաձողից, սա ավելի շատ արագաուժային վարժություն է։ Ասեմ, որ այդ պահին վերջին ռեկորդը համարվում էր 51 պտույտը»,- տեղեկացրեց ռեկորդակիրը։

Նա ակնարկեց 6-րդ ռեկորդի մասին` հայտնելով, որ արդեն բանակցություններ են տարվում այդ ուղղությամբ։

Ֆահրադյանը խոստովանեց` ռեկորդներ սահմանում է` առանց ֆինանսական շահույթ հետապնդելու։ Հիմնել է մարզահրապարակներ ու սպորտդահլիճ. այսքանը նրան գոհացնում է։ Իսկ յուրաքանչյուր հաղթանակին ձգտում է, որ սպորտային աշխարհում հերթական անգամ հնչի Հայաստանի անունը։ Մարմնամարզիկը պատմեց` ունի սաներ, նրանք իրենց տարիքային խմբում պատրաստվում են մասնակցել աշխարհի մրցումներին։

«Իմ գերնպատակն է, որ սաներս լինեն ինձնից ավելի ուժեղ։ Մարզչի երազանքն է, որ պատրաստի ավելի լավ կադրեր»,- ասաց նա։

Ի դեպ, Դավիթ Ֆահրադյանն իր կյանքը չի պատկերացնում ինչպես առանց սպորտի, այնպես էլ առանց գիտության։ Դասավանդում է ԵՊՀ-ում, մանկավարժական գիտությունների թեկնածու է, ունի 10-ից ավելի հոդվածներ, այդ թվում նաև` միջազգային։

Լրահոս
0