00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ․ Հայաստանը քթի պլաստիկ վիրաբուժության ոլորտի Շումախերն է

© Sputnik / Asatur YesayantsОперация
Операция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բժշկական զբոսաշրջությունը Հայաստանում թափ է առնում, կարծում է «Նաիրի» բժշկական կենտրոնի էսթետիկական վիրաբուժության ղեկավար Հայկ Ենոքյանը։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Արտասահմանյան մասնագետներն ընդունում են հայ բժիշկների գերազանցությունը քթի պլաստիկ վիրահատություններ անցկացնելու հարցում, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի» պլաստիկ ու դիմածնոտային վիրաբուժության բաժնի վարիչ, «Նաիրի» բժշկական կենտրոնի էսթետիկական վիրաբուժության ղեկավար Հայկ Ենոքյանը։

Памятник Арно Бабаджаняну - Sputnik Արմենիա
Հայկական «քիթը» որպես այցեքարտ

«Բժշկական զբոսաշրջությունը Հայաստանում, կարելի է ասել, կայացած ոլորտ է։ Դա այն քիչ ոլորտներից է, որը ծաղկում է։ Տարեցտարի աճում է այս նպատակով Հայաստան այցելող այլազգի զբոսաշրջիկների թիվը», — ասաց Ենոքյանը։

Նրա խոսքով՝ եթե նախկինում միայն սփյուռքահայերն էին գալիս, ապա հիմա նաև այլաազգի զբոսաշրջիկներն են գալիս: Բժշկական տուրիզմի նպատակով Հայաստան են գալիս Շվեդիայից, Դանիայից, եվրոպական այլ երկրներից, Իրանից, ԱՄԷ-ից։

«Կարելի է ասել` Հայաստանը քթի պլաստիկ վիրահատությունների ոլորտում առաջ է անցել, ինչպես մրցարշավորդ Շումախերը։ Մեր արտասահմանցի գործընկերներն ընդունել են, որ հայերն այս հարցում առաջատար են», — ասաց Ենոքյանը։

Նա նշեց, որ պլաստիկ այլ վիրահատությունների մակարդակը նույնպես բարձրանում է։

Ենոքյանը նշեց, որ Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը մի քանի անգամ ավելի մատչելի է, քան այլ երկրներում։ Արևմտյան պատժամիջոցների պատճառով Ռուսաստանում պլաստիկ վիրահատությունները գներն իջել են ու մարդկանց հոսքն այնտեղից կրճատվել է։

«Եթե համեմատում ենք ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ, ՀՀ-ում պլաստիկ վիրաբուժությունը մի քանի անգամ մատչելի է։ Հայաստանը դեռ երկար ժամանակ առաջատար կմնա այս ոլորտում», — նշեց վիրաբույժը։

Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրը որոշ բժշկական հիմնարկների դեմպինգային քաղաքականությունն է, որոնք իջեցնում են պլաստիկ վիրահատությունների գները։

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ  ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԱՍՈՒԼԻՍ SPUTNIK ԱՐՄԵՆԻԱՅՈՒՄ - Sputnik Արմենիա
Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման հեռանկարները

Նա հավելեց, որ պետք է արտաքին շուկայի համար աշխատել, ինչը թույլ կտա գումար կուտակել հայ հաճախորդներին արտոնյալ պայմաններով սպասարկելու համար, որոնք հաճախ ի վիճակի չեն լինում օգտվել պլաստիկ վիրաբույժների ծառայություններից։ Որպես օրինակ նա նշեց Գերմանիայի ու Իսրայելի առողջապահական համակարգերը։

«Ուզում եմ դիմել երկրի վարչապետին․ եկեք բժշկական տուրիզմին պետական աջակցություն ցուցաբերենք, դա լրջորեն կավելացնի պետական բյուջե եկող գումարները», — նշեց Ենոքյանը։

Այս ոլորտում պետական քաղաքականության բացակայությունը, վիրաբույժի կարծիքով, պատճառ է դառնում, որ շատ բժիշկներ հեռանան երկրից։ Նրանք չեն կարողանում մարքեթինգով զբաղվել ու արտասահմանից հաճախորդներ գրավել։

«Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանն, իր հերթին նշեց, որ աճում է նաև հոգեբանական աջակցության պահանջարկը։ Արտերկրից ժամանում են Հայաստան ո՛չ միայն ատամնաբուժության և պլաստիկ վիրահատություններ իրականացնելու, այլ նաև հոգեբանական խորհրդատվություն ստանալու նպատակով։ Հոգեբանական խորհրդատվության համար հիմնականում ժամանում են Իսրայելի, Բելգիայի, Անգլիայի, Ռուսաստանի հայերը:

«Ասեմ, թե ինչու են գալիս Հայաստան հոգեբանական խորհրդատվություն ստանալու նպատակով. էթնոսը կրում է որոշակի սոցիալ-մշակութային առանձնահատկություններ: Եվ, որպես կանոն, հոգեբանը պետք է լինի նույն էթնոսի կրողը, հակառակ դեպքում առաջանում են դժվարություններ», — ասաց նա։

Ինչ վերաբերում է գներին, հոգեբանի խոսքով, Հայաստանում դրանք տասն անգամ ավելի ցածր են, քան ԱՄՆ-ում։ Ռուսաստանի որոշ քաղաքներում հոգեբանի ծառայություններն ավելի մատչելի են, քան Հայաստանում, սակայն հայերը նախընտրում են դիմել հայ հոգեբաններին։

Լրահոս
0