00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խորովածային բում. զբոսաշրջիկի սրտի ճանապարհն Ախթալայով է անցնում

© Sputnik / Aram NersesyanФестиваль шашлыка в Ахтале
Фестиваль шашлыка в Ахтале - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական Ախթալայում խորովածի փառատոնն ընդլայնում է աշխարհագրությունը, տուրիստական գործակալություններում պատվերները շատ են։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Խորովածի միջազգային փառատոնը իններորդ անգամ Հայաստանում կհավաքի այդ ուտեսի սիրահարներին։ Փառատոնն ընդլայնում է սահմանները, տուրիստական գործակալություններում հերթեր են գոյանում։

«Ռուսական, վրացական, բելառուսական տուրիստական գործակալություններն ուղևորություններ են վաճառում դեպի Հայաստանի խորովածի փառատոն։ Հյուրանոցներում ու հյուրատներում տեղեր գրեթե չեն մնացել», – Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Фестиваль шашлыка в Ахтале - Sputnik Արմենիա
Հայկական Ախթալա քաղաքը խորովածի համաշխարհային մայրաքաղաք կդառնա

Նրա խոսքով` այս տարի հետաքրքրությունը փառատոնի նկատմամբ իսկապես աննախադեպ է։ Փառատոնի նպատակն է Հայաստանում զարգացնել զբոսաշրջությունը։ Այն տեղի կունենա օգոստոսի 20–ին, Ախթալայի ամրոցի տարածքում։

Չի բացառվում, որ շուտով խորովածի հայ կազմակերպիչներին միանան նաև վրացի գործընկերները։

«Փառատոնը միջազգային է դարձել։ Այս տարի այն ավելի մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Շատերը Հայաստան են գալիս միայն խորովածի փառատոնի համար», – ասաց ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։

Խորովածի փառատոնի մասնակիցներին ու հյուրերին հագեցած մշակութային ծրագիր է սպասում։ Փառատոնի գեղարվեստական ղեկավար Անդրե Սիմոնյանը նշեց, որ Ախթալայում կենդանի երաժշտություն է հնչելու, ելույթ են ունենալու երաժիշտներ Հայաստանից ու Անգլիայից։

Բացի այդ, ստեղծագործական խումբը, որի անդամները տարբեր երկրներից են` Հայաստանից, ԱՄՆ–ից, Ավստրալիայից ու Անգլիայից, Ախթալայում նկարահանումներ է անցկացնելու` «Armenia Uncovered» («Բացահայտելով Հայաստանը») վավերագրական ֆիլմի համար, որը պատմելու է Հայաստանի հարուստ պատմության ու մշակույթի մասին։

Անցած տարի փառատոնն անցկացվում էր սեպտեմբերին։ Սակայն կազմակերպիչների որոշմամբ այսուհետ այն կանցկացվի օգոստոսի երրորդ կիրակի օրը։

Լրահոս
0