00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական Ախթալա քաղաքը խորովածի համաշխարհային մայրաքաղաք կդառնա

© Sputnik / Samvel SepetchyanФестиваль шашлыка в Ахтале
Фестиваль шашлыка в Ахтале - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորովածի 9-րդ միջազգային փառատոնը կանցկացվի Լոռու մարզի Ախթալա քաղաքում օգոստոսի 20-ին։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Խորովածի 9-րդ միջազգային փառատոնն այս տարի առանձնահատուկ կլինի, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Նրա խոսքով` նախատեսվում է օգոստոսի 19-ին խորովածի միջազգային մրցույթ անցկացնել, իսկ հաջորդ օրը կմեկնարկի Խորովածի 9-րդ միջազգային փառատոնը։

Հյուր շեֆ խոհարարին. ինչպես պատրաստել հայկական խորոված - Sputnik Արմենիա
«Համով Հայաստան». Հայկական խորովածի պատրաստման գաղտնիքները

«Օգոստոսի 19-ին մենք Խորովածի միջազգային միության համանախագահ Արտեմ Ենգոյանի հետ ուզում ենք խորովածի միջազգային մրցույթ կազմակերպել։ Իսկ ինչ վերաբերում է բուն փառատոնին, այն տարբերվելու է ինչպես իր գեղարվեստական մասով, այնպես էլ մասնակիցների ավելի լայն աշխարհագրությամբ։ Օրինակ` այս տարի փառատոնին մասնակցելու համար Վրաստանից և Ռուսաստանից թիմեր են ժամանել», – ասաց Մամուլյանը։

Նա ավելացրեց, որ հյուրերին հետաքրքիր մշակութային ծրագիր է սպասվում։ Փառատոնի շրջանակներում ելույթ կունենա թուրքահայ երգչուհի Սիբիլը։

«Փառատոնն անցկացվելու է Ախթալայի մարզադաշտի տարածքում։ Սա թույլ կտա փառատոնի մասնակիցներին և այցելուներին լուծել ավտոկայանատեղիի հարցը, ինչպես նաև ավելի շատ թվով տաղավարներ տեղադրել։ Այս տարի դրանց թիվը 30-ից ավել կլինի։ Իսկ այս տարվանից սկսած օգոստոսի վերջին կիրակին խորովածի միջազգային օր կհայտարարվի», – ավելացրեց խոհարարը` նշելով, որ Ախթալան այսուհետ կդառնա խորովածի համաշխարհային մայրաքաղաք։

© Sputnik / Арам НерсесянՄեխակ Ապրեսյան, Սեդրակ Մամուլյան, Արտեմ Ենգոյան
Фестиваль шашлыка - Sputnik Արմենիա
Մեխակ Ապրեսյան, Սեդրակ Մամուլյան, Արտեմ Ենգոյան

Ինչ վերաբերում է մեզ մոտ խոհարարական ավանդույթների զարգացման աստիճանին, Մամուլյանը նշեց, որ մենք տարածաշրջանի այլ երկրներից հետ չենք մնում, մի շարք ցուցանիշներով նույնիսկ առաջ ենք։ Այդ թվում` ազգային խոհարարական ավանդույթների պահպանման առումով։

Чрезвычайный и полномочный посол Китая в Армении господин Тянь Эрлун - Sputnik Արմենիա
Հայաստանում Չինաստանի դեսպանը սիրեց ուրցով թեյը, տոլման և խորովածը

ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանն էլ նշեց, որ խորովածի միջազգային փառատոնը հաջողակ ու կայացած փառատոներից մեկն է։

«Այն իրադարձություն է դարձել ոչ միայն մեր հայրենիքում։ Մենք աշխատելու դեռ տեղ ունենք, սակայն պետք է նշել, որ որոշ օտարերկրյա տուրօպերատորներ խորովածի միջազգային փառատոնը ներառել են հետաքրքիր միջոցառումների ցանկում։ Այս տարի փառատոնի ծրագիրը հագեցած կլինի», – ավելացրեց նա։

«Խորովածի միջազգային միության» համանախագահ Արտեմ Ենգոյանն իր հերթին նշեց, որ այս տարվա ծրագրերում է նաև խորովածի առաջին մրցույթի անցկացումը (օգոստոսի 19), որը կհամապատասխանի միջազգային չափորոշիչներին։

«Մեզ մոտ լավ պատրաստված թիմեր կժամանեն Լատվիայից, Ավստրիայից և Ռուսաստանից։ Մրցույթը տարբերվում է նրանով, որ պետք է 5 տեսակի խորոված պատրաստել և ժամանակային սահմանափակում է դրվելու։ Մասնակիցների աշխատանքները կգնահատի խիստ ժյուրին։ Իսկ «գնահատողները» շատ են լինելու», – ավելացրեց Ենգոյանը։

Միջոցառման անցկացմանն աջակցում են Լոռու մարզպետարանը, Ախթալայի քաղաքապետարանը, ինչպես նաև Զբոսաշրջության պետական կոմիտեն, երիտասարդ կանանց միությունն ու միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը։

Լրահոս
0