00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի և Վրաստանի առաջին հանրապետությունները. սահմանների բաժանում և ընդհանուր արժույթ

© Sputnik / Aram NersesyanНациональный архив. Деньги Первой армянской республики
Национальный архив. Деньги Первой армянской республики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և Վրաստանի ազգային արխիվները պատրաստվում են Առաջին հանրապետությունների հռչակման 100-ամյակի տոնակատարությանը։ Sputnik Արմենիան պատմում է Հայաստանի և Վրաստանի` նախորդ դարի առաջին եռամսյակի գործակցության մասին։

Թբիլիսին XX դարի սկզբին ոչ միայն Անդրկովկասի մշակութային կենտրոնն է եղել, այլև` հայ մտավորականության երկրորդ տունը։ Այդ ժամանակաշրջանում Վրաստանում հայկական մեծ համայնք կար։ Նրանց մի մասն այստեղ էր հանգրվանել` փրկվելով 1915 թվականի ջարդերից, մյուսներն էլ շատ վաղուց էին ապրում վրացական հողում։

Միայն Թբիլիսիում 26 հայկական եկեղեցի կար։ Հատկանշական է, որ Մետեխի բանտին կից մի փոքրիկ մատուռ կար, որը քաղբանտարկյալների ճամբար էր դարձել։

Վրաստանում հայերի թիվը միշտ էլ շատ է եղել, նրանք կարևոր դեր են ունեցել երկրի ներքաղաքական կյանքում։ Հենց այս հանգամանք էլ որոշիչ դարձավ, որպեսզի Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը տեղի ունենա Թբիլիսիում 1918 թվականի մայիսի 28-ին։

«Նորահռչակ Հայաստանի կառավարությունը միայն մի քանի ամիս անց Երևան ժամանեց Թբիլիսիից։ Իսկ առաջին խորհրդարանը Հայաստանում սկսեց աշխատել 1918 թվականի օգոստոսի 1-ին», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը` նշելով, որ Հայաստանի առաջին խորհրդարանն ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ։

1918-1919 թվականներ

Այն ժամանակ Հայաստանն ավելի ծանր վիճակում էր, քան հարևան Վրաստանը, քանի որ ի տարբերություն Թբիլիսիի, Երևանը կարողանում էր պարենամթերք ու սնունդ ներկրել հարևան երկրների միջոցով։

«Պատերազմն ավարտվել էր, սակայն հետևանքները շոշափվում էին, քանի որ հացի ու մթերքի խնդիր կար։ Թուրքական զորքն իր հետ էր տարել անգամ Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) տների ապակիները։ Հայաստանը վակուումի մեջ էր, իսկ արտաքին կապ կար միայն Վրաստանի հետ», — ասաց Վիրաբյանը։

© Sputnik / Aram NersesyanԱռաջին հանրապետության թղթադրամներից մեկը
Առաջին հանրապետության թղթադրամներից մեկը - Sputnik Արմենիա
1/3
Առաջին հանրապետության թղթադրամներից մեկը
© Sputnik / Aram NersesyanԱռաջին հանրապետության թղթադրամներից մեկը
Առաջին հանրապետության թղթադրամներից մեկը - Sputnik Արմենիա
2/3
Առաջին հանրապետության թղթադրամներից մեկը
© Sputnik / Aram NersesyanԱռաջին հանրապետության թղթադրամներից մեկը
Առաջին հանրապետության թղթադրամներից մեկը - Sputnik Արմենիա
3/3
Առաջին հանրապետության թղթադրամներից մեկը
1/3
Առաջին հանրապետության թղթադրամներից մեկը
2/3
Առաջին հանրապետության թղթադրամներից մեկը
3/3
Առաջին հանրապետության թղթադրամներից մեկը

Հայաստանին փրկեց Ամերիկայից և Եվրոպայից մատակարարվող օգնությունը, որը Երևան էր հասնում վրացական Բաթումի և Փոթի նավահանգիստներով։ Վրաստանը տարանցման համար մեծ գումար էր վերցնում`ամբողջ բեռի շուրջ 25%-ը։ Այստեղ 1919 թվականին թողարկվեցին հայկական առաջին թղթադրամները։

«Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը 1918-1919 թվականներին միասնական արժույթ ունեին, որը բոն էր կոչվում։ Սակայն 1919 թվականից յուրաքանչյուրը սկսեց իր ազգային արժույթը թողարկել», — նշեց Վիրաբյանը։

Նրա խոսքով` երբ Հայաստանը որոշեց սեփական դրամ թողարկել, պարզվեց, որ ոչ տպագրական հաստոց կա, ոչ թուղթ։ Հայկական առաջին թղթադրամները տպագրվեցին Թբիլիսիում, բայց թղթի որակը լավը չէր, ու թղթադրամները շատ շուտ էին մաշվում։

Национальный архив. Деньги Первой армянской республики - Sputnik Արմենիա
Երեք Հայաստան. Սարյանի դրոշն ու Վազգեն Սարգսյանի վերջին հրամանը

«Նոր ավելի որակյալ դրամները պատվիրեցին Լոնդոնում։ Սակայն մինչև դրանք կհասնեին Հայաստան, առաջին հանրապետությունն այլևս չկար, ու մենք էլ Խորհրդային Միության կազմում էինք։ Ու այդպես էլ չօգտագործեցինք դրանք», — ասաց Վիրաբյանը։

Սահմանների բաժանում

Խորհրդային Միության օրոք սահմանների բաժանման պատճառ դարձան Վրաստանի և Հայաստանի տարածքային պահանջները։

«Վրացիները Լոռին իրենց տարածքն էին համարում` բացատրելով, որ Թամար թագուհու կառավարման օրոք Լոռու տարածքը Վրաստանի արքաների որսի վայրն էր։ Սակայն իրականում Լոռին միշտ էլ պատմականորեն հայկական տարածք է եղել», — նշեց Վիրաբյանը։

Սահմանները գծեց ԽՍՀՄ տարիներին ստեղծված սահմանների հաստատման հանձնաժողովը, որի կազմում Հայաստանից ընդգրկված էր ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Ալեքսանդր Բեկզադյանը։ Նա պահանջեց Հայաստանին փոխանցել այն տարածքները, որտեղ բնակչության մեծ մասը հայերն էին կազմում։ Օրինակ` Խրամ գետից հարավ գտնվող տարածքը, Ղարաբաղն ու Զանգեզուրը։ Այսպես իրականացվեց «վիճահարույց» տարածքների բաժանումը։

Լրահոս
0