00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետի տան շուրջ կառուցվող պարիսպը, ՊՆ–ի որոշումն ու հասունացող բախումը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է օգոստոսի 18–ի մամուլի տեսությունը։

«Հրապարակ». Վարչապետի տան շուրջ չինական պարիսպ է կառուցվում

Թերթը գրում է. «Երազ թաղամաս․ մի տեսակ երազային էր վարչապետ Կարեն Կարապետյանի սեփական տունը։ Հեքիաթային գեղեցկությամբ փարթամ ծառեր, զմրուխտ կանաչ ու շքեղ ապարանք։

Премьер-министр Республики Армения Карен Карапетян на отдыхе - Sputnik Արմենիա
Արցախում հանգստացող ՀՀ վարչապետն այցելել է Թալիշ

Երազային էր այնքան ժամանակ, քանի դեռ Երազ թաղամասում չէին կառուցել բարձրահարկերը։ Երբ այդ հսկաները բարձրացան ու նորակառույցներում սկսեցին ապրել բնակիչներ, վարչապետի տունը դարձավ թիրախային։ Նախ մնաց բարձրահարկերի «արանքում», դա դեռ չարիքի փոքրագույնն էր, հետո էլ, երբ հայտնվեցին բնակիչները․․․ Ինքս ինձ մտածում էի՝ ի՞նչ է անելու վարչապետը։ Բարձրահարկ բնակարանների բաց պատշգամբներից պարզ երևում է, թե ինչ է կատարվում ներսում՝ ով գնաց, ով եկավ», — գրում է «Հրապարակը»:

Այսօր անակնկալի եկա, երկար ժամանակ այդտեղ չէի եղել։ Վարչապետի տան շուրջ չինական պարիսպ է կառուցվում։ Այնպիսի պարիսպ, որ ոչ մի բնակիչ չկարողանա տեսադաշտ ունենալ։ Հսկա պարսպի բարձրությունից ու ձողերի հրթիռանման տեսքից սարսափեցի։ Շատ ծառեր պարսպի միջից խուզած գլխներով խեղճ- խեղճ նայում էին․․․»

«Հայկական ժամանակ». Ինչո՞ւ է ուշանում ՊՆ որոշումը

Թերթը գրում է. «Օգոստոսի 14-ին իսրայելական մամուլում սկանդալային արտահոսք հայտնվեց: Ըստ այդմ՝ Իսրայելի պաշտպանության նախարարությունում հետաքննություն է ընթանում Ադրբեջանին հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարող Aeronautics Defence System ընկերության գործողությունների վերաբերյալ:

Սույն ընկերությունն ու Իսրայելում ՀՀ դեսպանը հերքում են այս տեղեկատվությունը, իսկ հայկական տիրույթում փորձ է արվում հասկանալ, թե ով է կանգնած արտահոսքի հետևում:

Израильский солдат с израильским беспилотником во время военных учений - Sputnik Արմենիա
Արցախի երկնքում անօդաչունների պատերա՞զմ է ծավալվում

Այն մասին, որ իսրայելցի մասնագետներն իրենց արտադրած հարվածային անօդաչու սարքերն անձամբ էին կառավարում ապրիլյան պատերազմի օրերին, խոսվում էր հենց պատերազմի օրերին: Այդ ժամանակ և դրանից հետո, սակայն, ոչ համապատասխան դիմում եղավ, ոչ հետաքննություն, և ոչ էլ՝ մամուլում արտահոսք: Իսրայելի համապատասխան մարմինները նույնիսկ չարձագանքեցին Հայաստանի և Սփյուռքի ահազանգերին, թեև Երուսաղեմի հայ համայնքը նույնիսկ բողոքի ցույցեր կազմակերպեց:

Ի՞նչ է փոխվել հիմա, և ո՞վ կարող էր նման դիմում ներկայացնել Իսրայելի ՊՆ-ին: Այս հարցում որևէ այլ շահագրգիռ կողմ, քան Հայաստանն է, դժվար է պատկերացնել: Իսրայելի մասնագետների կողմից կառավարվող անօդաչուներն, ըստ էության, ամենամեծ խնդիրն էին ապրիլյան պատերազմի օրերին: Դա նշանակում է, որ հետագա հնարավոր պատերազմական իրավիճակներում դրանց դեմ նույնպես դժվար կլինի պայքարել:

Արդյոք Հայաստանը կարող է կապ ունենալ սկանդալային այս զարգացումների հետ: Դժվար է պատկերացնել մեխանիզմները, սակայն այդպիսի եզրահանգման համար որոշակի հիմքեր կան:

Այն պնդումը, որ իսրայելցի մասնագետներն Ադրբեջանի կողմից պատերազմում էին Արցախի դեմ 2016-ի ապրիլին, ըստ էության, վերլուծության և ոչ թե փաստերի առկայության հետևանք էր: Ներկայում իրավիճակը բոլորովին այլ է. բոլորն են արձանագրել Պաշտպանության բանակի և առաջնագծի տեխնիկական և սպառազինության համալրումների մասին»:

«Ժողովուրդ». ՄԻՊ-ի և իշխանությունների միջև լուրջ բախում է հասունանում

Թերթը գրում է. «ՄԻՊ-ի և իշխանությունների միջև լուրջ բախում է հասունանում: ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է «Գործարարների շահերի պաշտպանի մասին» օրենքի նախագիծ, համաձայն որի՝ Հայաստանում կառավարությունը մտադիր է ստեղծել բիզնես-օմբուդսմենի ինստիտուտ: Սակայն այդ նոր օմբուդսմենի ինստիտուտին դեմ է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, քանի որ ստեղծվող կառույցն ունենալու է գրեթե նույն գործառույթները, ինչ գործող օմբուդսմենը, այն տարբերությամբ, որ զբաղվելու է միմիայն գործարարների շահերի պաշտպանությամբ:

Защитник прав человека РА - Sputnik Արմենիա
Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի է. ՀՀ ՄԻՊ

Թաթոյանն արդեն հասցրել է դեմ արտահայտվել կառավարության այս մտադրությանը` որակելով այն ՀՀ Սահմանադրության խախտում. «Դեմ եմ և կառավարությանը մեծածավալ վերլուծություն եմ ներկայացրել ու ես գործադրելու եմ իրավական բոլոր հնարավորությունները, որպեսզի լուծումները լինեն Սահմանադրության օրենքի շրջանակում, իսկ այստեղ սկզբունքն այն է, որ ՄԻՊ աշխատանքը չպետք է դուբլիկացիա լինի»,- դեռ հունիսին, երբ ԱԺ-ում քննարկվում էր ՄԻՊ տարեկան հաղորդումը, ասել էր նա:

Քանի որ արդեն պատրաստ է օրինագիծը, երեկ «Ժողովուրդ»-ը ՄԻՊ գրասենյակից հետաքրքրվեց` արդյոք Թաթոյանը շարունակում է դեմ լինել նոր կառույցի ստեղծմանը, և միթե սա չի նշանակում օմբուդսմենի դիրքերի թուլացում: «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շարունակում է պնդել, որ բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը: Այս նոր կառույցի ստեղծումը առաջ է բերելու երկու մարմինների գործառությունների կրկնություն, ինչը կլինի խնդրահարույց սահմանադրականության տեսանկյունից»,- օմբուդսմենի գրասենյակից փոխանցեցին Թաթոյանի պատասխանը»:

Լրահոս
0