ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Ամերիկայի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող մրցաշարի առաջին օրը բարեհաջող ավարտ ունեցավ Լևոն Արոնյանի համար։
Հինգ հաղթանակ տանելով` նա տասը հնարավորից հավաքեց վեցուկես միավոր։ Արոնյանը հաղթեց նաև աշխարհի նախին չեմպիոններ Վիշվանաթան Անանդին ու Գարի Կասպարովին` երկուսի հետ էլ մրցելով սև խաղաքարերով։
Նշենք, որ կայծակնային շախմատի մրցաշարը կշարունակվի նաև այսօր` օգոստոսի 18-ին։
Արոնյանը վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, որի հաշվարկը կատարվում է արագ շախմատի արդյունքների գումարով: