00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անցյալի նզովք կամ մտացածին թեմա. Լենինգրադյան փողոցի ճակատագիրը

© Sputnik / Asatur YesayantsУлица Ленинградяна
Улица Ленинградяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն փաստը, որ մարդիկ գիշերը քնում են, չի նշանակում, որ նրանք առաջացել են աֆրիկյան կապիկներից, որոնք նույնպես քնում են գիշերը։ Այն փաստը, որ Երևանում կա Լենինգրադյան փողոց, չի նշանակում, որ երևանցիները խոնարհվում են Լենինի առջև։

Անիծյալ անցյալի անունները լուսապայծառ ապագայի խորհրդանիշներով փոխարինելու փուլը երևանցիներն արդեն անցել են։ Այժմ նոր առաջարկ է արվում։ Ո՞ւմ է պետք և ինչու՞։

Ծիրանները վաղուց են ծաղկել, քաղաքական աշունն էլ, կարծես թե, առանձնակի սպասումներ չունի նույնանուն կուսակցությունից, բայց… բինգո՛։ Ծիրանցիների առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, «Ելք» խմբակցության հետ տանդեմ կազմելով, խոստանում է Երևանի ավագանու խորհրդին առաջարկել, որ քաղաքի փողոցներն ու դպրոցները վերանվանեն ու ազատեն խորհրդային ժամանակաշրջանի անուններից։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն արդեն ասել է, որ պատրաստ է քննարկել այս հարցը։ Թվում է`արտառոց ոչինչ չկա։ Բայց դա միայն թվում է։ Ակնհայտ բախումը դեռ առջևում է։

Улица Ленинградяна - Sputnik Արմենիա
Լենինգրադյան փողոցն Ազգալդյանի անունով կոչելու նախաձեռնությունը նորից կմտնի օրակարգ

Բախում «ապահովելու» համար առնվազն երկու կողմ է պետք։ Քաղաքապետի հայտարարությունը, որ պետք է մտածել այդ մասին, նախաձեռնության հեղինակին թույլ չտվեց գլխավոր թիրախ դարձնել քաղաքապետարանին, և նա սահմանեց «քաղաքական գործիչների մի խումբ, որոնք խորհրդային ժամանակաշրջանի ավտորիտար արժեքներ կրողներ են»։

Խմբում անուններ չկան, և իմ կարծիքով` պատճառն այն է, որ Հայաստանում խորհրդային ժամանակաշրջանում ավտորիտար արժեքների կրողներ էլ չկան։ Եվ վաղուց։ Եթե չհաշվենք այն տարեցներին, որոնց թիվը խիստ սահմանափակ է, և որոնք գուցե նյութական օգնության կարիք ունեն, բայց նրանց վերջին ու վճռական ճակատամարտ հայտարարելը, իսկապես, տհաճ բան է։ Ստացվում է` երբ թշնամի չկա, նրան պետք է հնարե՞լ։ Հարց է ծագում` ինչո՞ւ։

Երկու տարբերակ կա։ Մի կողմ դնենք որոշ անձանց մարտնչելու հոգեբանական-ֆիզիկական պահանջը։ Մյուս կողմից` եթե կա կուսակցություն, այն պետք է հաղթանակներ ունենա (թեկուզ փոքր, բայց պետք է), և ահա ի հայտ է գալիս այն փողոցի թեման, որը կոչվում է Լենինգրադյան, ինչն անթույլատրելի է, քանի որ խորհրդային ժամանակաշրջանն է հիշեցնում։

Северный проспект. Ереван - Sputnik Արմենիա
Տեսնել Երևանը ու... կրկին գալ այստեղ. ինչով է գերում Հայաստանը

Բայց նայած ում համար` ինչպես։ Շատերի համար «Լենինգրադյանն» առաջին հերթին հիշեցնում է շրջափակման տարիները և ստվերում Վլադիմիր Իլյիչին, որը Զարուհի Փոստանջյանի համար թշնամի է։ Պետք է ասել, որ գերակշռող մեծամասնությունն էլ նրան բարեկամ չի համարում։

Ինչպե՞ս ապացուցել։ Կարելի է մի փորձ անել։ Լենինգրադյան փողոցի ցանկացած բնակչի հարցնել` որն է ճիշտ, որն է սխալ։ «Վատ» բառը կլսեք միայն մի շարք այլ խնդիրներից հետո` բարեկարգում, ջերմամատակարարում, կոմունալ ծառայություններ, աշխատանք, մարզական հարթակներ, մանկական հաստատություններ…

Ես երկար տարիներ ապրել եմ Ստալինի անվան պողոտայում, հետո` Լենինի, հետո` Մաշտոցի, սովորել եմ Մռավյանի անվան դպրոցում, ընկերություն եմ արել Դերժինսկու անվան դպրոցի աշակերտների հետ և վստահ չեմ, որ այդ ամենի պատճառով սրիկա եմ դարձել։

Ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանի Լենինգրադի մարզի կամ Մոսկվայի Լենինյան պողոտայի բնակիչները։ Չխոսենք այն հնաբնակների մասին, որոնք ապրում են Ցյուրիխի Շպինգելհասսե 14 հասցեում, որտեղ ժամանակին ապրել է Լենինը, և այդ հասցեում համապատասխան հուշատախտակ է փակցված։

Անհաշտ պայքարով զբաղվողների համար ասենք` Երևանի Լենինգրադյան փողոցի հետ հարցերը լուծելուց հետո գուցե ուղևորվեն Ցյուրիխ` Շպինգելհասսե 14 հասցե, և համապատասխան գործողություններ իրականացնեն այնտեղ։

…Վերադառնալով սկիզբ։ Ինչպես ասվեց, քաղաքապետ Մարգարյանն այնպես չէ, որ կրծքով պաշտպանել է փողոցի անվանումը, այլ հարցը քննարկելու պատրաստակամություն է հայտնել։ Գուցե պե՞տք է մի փոքր սպասել, առանց կռվելու քննարկել, հետո՞ խոսել ըստ էության։

Լրահոս
0