00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օլիգարխներ, զգուշացե՛ք, հողը կարող է փախչել ձեր ոտքերի տակից

© Sputnik / Asatur YesayantsОсобняк в Сараландже
Особняк в Сараландже - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանը կարող է բնապահպանական աղետի նոր օջախ դառնալ։

«Խոսրովի արգելոցում» հրդեհի հետևանքով ստեղծված բնապահպանական ճգնաժամն ավելի է սրել երկրում առկա բնապահպանական խնդիրները: Անտառապատ տարածքների պահպանության մասին տարիներ շարունակ գոռացող բնապահպաններն այդ տարածքները վերացնողների համար հատուկ նախազգուշացումներ ունեն: ՀՀ բնապահպանության նախկին նախարար, բնապահպան Կարինե Դանիելյանը հազար անգամ է զգուշացրել`օրինակ, Երևանը կամաց-կամաց անապատ է դառնում` հնարավոր մրրիկներով, անտանելի շոգով ու ոչնչացնող սառնամանիքներով:

Մարդու շարժունակության պակասը առողջական ու էսթետիկական խնդիրների հիմնական պատճառներից մեկն է: - Sputnik Արմենիա
Կարինե Դանիելյան. «Մարդը խախտել է բնության հավասարակշռությունը»

Կիսաանապատային կլիմայական գոտում կառուցված Երևանի բնական աղետներից հիմնական փրկությունը եղել են անտառներն ու կանաչ տարածքները: Դրանք քաղաքը նախագծողներն այնպես են ստեղծել, որ գոտևորեն այն մի ծայրից մյուսը` այդպիսով պաշտպանելով թե՛ քամիներից, թե՛ շոգի ու սառնամանիքի ներթափանցումից:

«Եղած խնդիրները լուծելու փոխարեն, նորերն են ավելանում: Բետոնով ու ասֆալտով քաղաքի կենտրոնը ծածկելուց հետո, հիմա էլ օլիգարխների սիրտը քաղաքին վերևից նայել է ուզում: Տեսե՛ք, թե ինչ տներ են կառուցվել ու կառուցվում Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքներում» —,ամենակարևոր խնդիրներից մեկն է մատնացույց անում բնապահպանության նախկին նախարարը:

Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքները ժամանակին հատուկ էին անտառապատվել: Դրանք սողանքավտանգ գոտիներ են ու սողանքին խանգարել կարող էին միայն ծառերը: Կարինե Դանիելյանը հատուկ նախազգուշացնում է` մի օր բնությունն իրենն անելու է:

«Քանի շուտ է,թող էդ տարածքները մեր օլիգարխները հետ տան քաղաքին: Հակառակ դեպքում` բնությունը կվերադարձնի: Սողանքի վտանգն այդտեղ իսկապես մեծ է»-,ասում է Դանիելյանը:

© Sputnik / Asatur YesayantsՀաղթանակի զբոսայգու հարակից տարածքի առանձնատներ
Дома в Сараландже - Sputnik Արմենիա
Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքի առանձնատներ

Բնապահպանության նախկին նախարարը, հատկապես հիմա, երբ էլի շատերը գրում են բնապահպանության նախարարին Խոսրովից հրդեհից հետո աշխատանքից ազատելու մասին, հիշեցնում է` Հայաստանում այդ նախարարն` անկախ անձից, ստատուս չունի:

Նույն Արծվիկ Մինասյանը պայքարեց, որ Սևանից լրացուցիչ ջրառ չանեն, միևնույնն է` օրենքն ընդունվեց:

Ըստ բնապահպանական աղետներով զբաղվող գիտնականների ամենավերջին թեզերի` բնությունը սկսել է իր հավասարակշռությունը վերականգնելու համար դուրս մղել մարդուն մոլորակից: Հայաստանը առայժմ չի սպառել փրկության իր շանսը, բայց ժամանակն, ըստ Դանիելյանի, հետհաշվարկով է առաջ շարժվում:

Մեր օրերի համար ամենաարդիական անեկդոտն են աշխարհի էկոլոգները սկսել պատմել:

«Հանդիպում են Երկիրն ու Մարսը: Տխուր Երկիրը բողոքում է Մարսին` մեջքիս ինչ-որ մարդկություն է հայտնվել, քոր է տալիս: Մարսն էլ պատասխանում է` ուսերդ թափ տուր»:

Լրահոս
0