00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավիատոմսը թանկ է, ավտոճանապարհն ՝ անվստահելի. Լարսի այլընտրանքի հարցն օդից կախվա՞ծ

© Sputnik / Владимир Иванов / Անցնել մեդիապահոցАвтомобильный пункт пропуска "Верхний Ларс" открылся на грузино-российской границе
Автомобильный пункт пропуска Верхний Ларс открылся на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը Ռուսաստանին կապող Վերին Լարսին այլընտրանք փնտրելու մի քանի տարբերակ է քննարկվում։ Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահն այս հարցում միանշանակ կարծիք ունի։

Դիանա Հարությունյան, Sputnik.

Լարսին այլընտրանք չկա. Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը հենց միանգամից է կանխում բոլոր հարցերը: Քննարկվող այլընտրանքներից որն էլ ընտրես, և՛ ճանապարհն է երկարելու, և՛ ծախսերն են ավելանալու: Բարեբախտաբար այս օգոստոսին սողանքը միայն մի քանի ժամով փակեց Լարսը, նախորդ տարվա իրադրությունը չկրկնվեց: Մեքենաներն, իհարկե, կուտակվեցին, բայց կուտակումներն էլ մի քանի ժամից ավարտվեցին:

«Լարսը միակ ամենակարճ, ամենաքիչ ժամանակ պահանջող ուղիղ ճանապարհն է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև, իսկ ՀՀ-ի բեռնափոխադրումների 85-90 տոկոսը դեպի ՌԴ է ուղղվում»,- ասում է Հարությունյանը:

Ստացվում է՝ Լարսին այլընտրանք պետք է միայն ֆորսմաժորային իրավիճակներում: Տարբերկաները՝ օդային, լաստանավային ու նաև ցամաքային: Ամենահարմարը Հարավային Օսեթիայով Լարսը շրջանցող ճանապարհն է, որը միայն 80 կիլոմետրով է երկարացնում այն: Այստեղ, սակայն, խնդիրն արդեն այլ՝ քաղաքական հարթություն է տեղափոխվում: Թողնել հայկական բեռները, թե ոչ՝ պետք է որոշեն Ռուսաստանի Դաշնությունում ու Վրաստանում: Հայաստանը ամենաբարձր մակարդակով հանդիպումներում սրա մասին խոսել է՝ ստանալով խոստումներ, որ ֆորսմաժորի դեպքում մի բան կմտածեն:

Премьер-министр Армении Карен Карапетян - Sputnik Արմենիա
Կարապետյան. Վրաստանի հետ պայմանավորվել ենք, Լարսին այլընտրանք լինելու է

«Օրինակ՝ ասում են Աբխազիայի ճանապարհը կարող է այլընտրանք լինել, բայց ռուսական ոչ մի իշխանություն թույլ չի տա, որ Սոչիի կողքով ֆուռերը գնան-գան, աբխազական ճանապարհը Լարսին այլընտրանք չի կարող լինել: Օդային փոխադրումները ցամաքայինին երբեք այլընտրանք չեն կարող լինել, փոխադրողներն ասում են՝ ուզում եք պոմիդորն անանասի գնով վաճառե՞լ:Այլընտրանք են առաջարկում Դաղստանի արևելքով նոր ճանապարհ կառուցել կես մլրդ դոլարով, ո՞վ է այդ փողը տալու: Առաջարկում են Կազբեկի տակ թունել կառուցել, մասնագետների կոպիտ հաշվարկներով այն 4 մլրդ դոլար կարժենա: Որտեղի՞ց այդքան փող»,- հարցնում է Համբարձումյանը:

Լարսին այլընտրանք կա. դեռ այս տարվա սկզբին այսպիսի հայտարարություն արեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Առայժմ նախարարությունը հստակ պատասխաններ չունի՝ ո՞րն է այդ այլընտրանքը, կա՞ն զարգացումներ հայտարարություններից բացի:

Իսկ Լարսում սողանքների վտանգը չի վերանում:

Լրահոս
0