00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարզպետը հերքում է, Sputnik Արմենիան` պատասխանում. պատվեր էլ կա, պատվեր էլ

Микрофон
Микрофон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ Արարատի մարզպետարանը դիմել է Sputnik Արմենիա միջազգային գործակալության երևանյան գրասենյակ` պահանջելով հերքել օգոստոսի 15-ին մեր կայքում հրապարակված «Ինչու Արարատի մարզպետը չի խառնվում «Խոսրովի անտառի» հրդեհի մարման աշխատանքներին» հոդվածում ներկայացված տեղեկությունները։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Մարզպետարանի հերքման տեքստը կհրապարակենք ամբողջությամբ։ Մինչ այդ, հաշվի առնելով, որ հերքման տեքստում նշված է, թե Sputnik Արմենիան «պատվեր է իրականացնում և, հոդվածում ապատեղեկատվություն տարածելով, էժանագին վարկանիշ է ձեռք բերում …», ասենք.

«Այո, մեր լրատվամիջոցը պատվեր է իրականացնում, բայց հասարակության պատվերը և բարձրաձայնում է հասարակության պահանջներն ու հենց տեղի համայնքի բնակիչների անհանգստությունը, ինչն էլ լրատվամիջոցի առաքելությունն է: Իսկ կատարել հասարակության պատվերը, մեզ համար միայն պատիվ է, և այդ տեսանկյունից մեր դիտակետում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքն է»:

Տվյալ դեպքում գյուղացիներն իրենց անհանգստության մասին բարձրաձայնել են նաև «Արարատ» հեռուստաընկերության եթերում`նշելով, որ նախորդ տարիներին ևս կրակի բռնկման դեպքեր եղել են, բայց կազմակերպված և ժամանակին արձագանքելու շնորհիվ հաջողվել է կասեցնել այն: Ստորև ներկայացնում ենք տեսանյութը.

Այն, որ Արամայիս Գրիգորյանը եղել է արգելոցի տարածքում, մեր հրապարակման մեջ մենք չենք ժխտում, խոսքը դեպքի վայրում լինելու մասին է։ Մեր նկարահանող խմբերը, որոնք օգոստոսի 14-ին և 15-ին ամբողջ օրն աշխատել են արգելոցում` հասնելով հրդեհված տարածքներ, Արարատի մարզպետին չեն հանդիպել ո՛չ հրդեհաշիջման աշխատանքները համակարգող շտաբում, ո՛չ էլ հրդեհին հարակից տարածքներում։

Арамаис Григорян - Sputnik Արմենիա
Ինչու Արարատի մարզպետը չի խառնվում «Խոսրովի անտառի» հրդեհի մարման աշխատանքներին

Փոխարենը մեր նկարահանող խմբերն արգելոցում հանդիպել են Արարատի փոխմարզպետ Աշոտ Վարդանյանին, Բնապահպանության և Արտակարգ իրավիճակների նախարարներին։

Մենք չենք հերքում նաև մարզպետարանի աշխատակիցների և հարակից համայնքների ներկայությունն ու մասնակցությունը հրդեհաշիջման աշխատանքներին, ինչի մասին վկայում են այդ օրերին հրապարակված մեր ռեպորտաժները։

Ինչ վերաբերում է մարզպետարանից որպես ապացույց մեզ ուղարկված այլ լրատվամիջոցների հրապարակումներին, որոնք, ըստ մարզպետարանի, «անդրադարձել են Արարատի մարզպետի և մարզպետարանի կողմից կատարվող աշխատանքներին», ապա թռուցիկ ուսումնասիրությունն իսկ բավական է հասկանալու, որ դրանք բոլորը թվագրված են օգոստոսի 14-ով։ Ուղարկված լուսանկարները ևս փաստում են այդ մասին: Իսկ մենք հիշեցնենք՝ չենք էլ ժխտում, որ մարզպետը մեկ անգամ այցելել է անտառ և եղել է աշխատանքները համակարգող շտաբում,  ինչը նշված է նաև մեր հրապարակման մեջ։

Հ.Գ. Ստորև ներկայացնում ենք նաև օգոստոսի 14-ին «Խոսրովի անտառ» արգելոցում նկարահանված տեսանյութի այն հատվածը, որն այդ օրը դուրս էր մնացել մեր ռեպորտաժից։ Նույն օրը դեպքի վայրում ներկա գտնվողներից մեկը փաստում էր, որ կրակի դեմ պայքարելու որևէ միջոց չի տրամադրվել։

Այս ամենը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Sputnik Արմենիան որևէ ապատեղեկատվություն չի տարածել և միայն արձանագրել է այն, ինչ տեսել են մեր սեփական թղթակիցները, ինչ արձանագրել է մեր տեսախցիկը և այն, ինչ պատմել են դեպքի վայրում երեք օր շարունակ եղած մարդիկ:

Sputnik Արմենիան նաև ուրախ է այն փաստից, որ մեր հրապարակմանը արձագանքել է մարզպետարանը և տեղեկություններ հաղորդել այդ օրերին մարզպետի ու մարզպետարանի կատարած աշխատանքի մասին:

Ստորև ներկայացնում ենք Արարատի մարզպետարանի հերքման տեքստն ամբողջությամբ ու տրամադրված լուսանկարները:

Հերքում

Բնական աղետի պայմաններում, երբ ոտքի են կանգնել պետական կառույցներն ու անհատ քաղաքացիները՝  նպատակը դարձնելով մեկը՝ հրդեհի մարումը, armeniasputnik.am կայքը, ի տարբերություն այլ լրատվամիջոցների, որոնք օպերատիվ և անաչառ կերպով լուսաբանում են աղետի վայրում իրականացվող աշխատանքները, պատվեր է իրականացնում և հոդվածում ապատեղեկատվություն տարածելով՝  էժանագին վարկանիշ է ձեռք բերում: Այս համախմբան պարագայում անգամ, խեղաթյուրելով իրականությունը,  ճիգեր են գործադրվում  վարկաբեկելու այնպիսի մարդու և նրա ղեկավարած կառույցի աշխատանքը, որն այս օրերին ջանք ու եռանդ չի խնայել մարզի և երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող Խոսրովի արգելոցի փրկության գործում:

Ստորև ներկայացնում ենք տեղեկատվություն՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհ-հրդեհաշիջման աշխատանքներին Արարատի մարզպետարանի մասնակցության  վերաբերյալ՝ հոդվածում եղած անհիմն տեղեկությունների հերքման պահանջով:

Սույն  թվականի  օգոստոսի  12-ին  ժամը  1200-ին  ԱԻՆ  փրկարար ծառայության  մարզային վարչությունից Խոսրովի արգելոցի տարածքում հրդեհ բռնկվելու մասին հաղորդումից  անմիջապես  հետո  մարզպետարանում` մարզպետի գլխավորությամբ ձևավորվել է  աշխատանքային  խումբ, որը սկսել  է իրականացնել  մի  շարք  կազմակերպչական  միջոցառումներ՝ ուղղված  ՀՀ  ԱԻՆ  օպերատիվ  շտաբի  կողմից  տրված  հանձնարարականների  կատարմանը: Մասնավորապես, գույքագրվել և  պատրաստի  վիճակի  են  բերվել  պահանջված  երեք  ամենագնաց  բեռնատարներ  և  4  թրթուռավոր  տրակտորներ,  մարզպետարանի  կողմից  լուծվել  են  դրանց  վառելիքի  և  համապատասխան  մասնագետներով  ապահովման  և  դեպքի վայր տեղափոխման հարցը: Այնուհետև  ԱԻ նախարարության  ղեկավարության  պահանջով  ժամը  1500-ի  սահմաններում  մարզպետի  կողմից  ձեռք  է  բերվել  3 տոննա  /60 պարկ/  ցեմենտ,  որը  սկզբում  պահեստավորվել  է  մարզպետարանի հարակից  հրապարակում՝  ուղղաթիռով  տեղափոխելու  նպատակով,  սակայն  ժամը  1545-ի  սահմաններում    հանձնարարական է ստացվել նշված  քանակությունը տեղափոխել >  օդանավակայան /հրդեհի մարման համար/:

© Предоставлено Муниципалитетом АраратаԱրարատի մարզպետարանի մեզ ուղարկած նկարները
Արարատի մարզպետարանի մեզ ուղարկած նկարները - Sputnik Արմենիա
1/3
Արարատի մարզպետարանի մեզ ուղարկած նկարները
© Предоставлено Муниципалитетом АраратаԱրարատի մարզպետարանի մեզ ուղարկած նկարները
Արարատի մարզպետարանի մեզ ուղարկած նկարները - Sputnik Արմենիա
2/3
Արարատի մարզպետարանի մեզ ուղարկած նկարները
© Предоставлено Муниципалитетом АраратаԱրարատի մարզպետարանի մեզ ուղարկած նկարները
Արարատի մարզպետարանի մեզ ուղարկած նկարները - Sputnik Արմենիա
3/3
Արարատի մարզպետարանի մեզ ուղարկած նկարները
1/3
Արարատի մարզպետարանի մեզ ուղարկած նկարները
2/3
Արարատի մարզպետարանի մեզ ուղարկած նկարները
3/3
Արարատի մարզպետարանի մեզ ուղարկած նկարները

Մինչև  ժամը  2350  ԱԻ նախարարության  պահանջով  դեպքի  վայր  են  մեկնել  համայնքների  ղեկավարների  կողմից  համալրված  սպասարկման  անձնակազմով  2  «ԳԱԶ-66»,  2 «ՈՒՌԱԼ»,  2 «ՈՒԱԶ»  մակնիշի  ամենագնացներ,  որոնք  տեղափոխել  են  ՀՀ ԱԻՆ  մարզային  փրկարար  ծառայության  աշխատակիցներին  և  հարակից  համայնքների  բնակիչներին  /թվով  70  մարդ/:  Նույնքան  աշխատակիցներով  բեռնված  բեռնատարներով  դեպքի  վայր  են  մեկնել  նաև  ոստիկանության  մարզային  ծառայության  աշխատակիցներ`  ոստիկանապետ  Ս.  Քոչարյանի  և  Արարատի  մարզպետի  տեղակալներ  Ա.  Վարդանյանի,  Հ.  Բաբայանի  գլխավորությամբ:

Հաջորդ օրը առավոտյան ևս պահանջ է առաջացել ամենագնացների և ջրի տարաների, և մարզպետի կողմից օպերատիվ կերպով հարցը լուծում է ստացել:  Ի դեպ, մարդկանց և անհրաժեշտ պարագաների տեղափոխումն իրականացվել է համայնքների ղեկավարների «Նիվա» և «ՈՒԱԶ»  մակնիշի մեքենաներով:

Մարզպետարանի  ազդարարմամբ  նույն  գիշեր  դեպքի  վայր  են  սկսել  ժամանել Ուրցաձոր  համայնքի  հարակից  12  համայնքապետարանների  աշխատակիցներից  և  կամավորներներից կազմված խմբեր՝ շուրջ 200 մարդ: Նույն օրը  մարզպետ Արամայիս Գրիգորյանի  ջանքերով ձեռք են բերվել և կամավորներին տրամադրվել  սրսկիչներ, 250լ վառելիք, 35 հատ ջրի  20 և 30 լիտրանոց տարաներ, 2 հատ 1 տ տարողությամբ պլաստիկ բաքեր, 100 բահեր և  կտորից  պարկեր:

Օգոստոսի  14-ին  առավոտյան  ժամը  07։00-ին  մարզպետի  հանձնարարությամբ  մարզպետարանի  աշխատակիցները մարզի  Արտաշատի  և  Արարատի  տարածաշրջանների  51  համայնքների  ղեկավարների / ընդհանուր  թվով ՝ 500-550  մարդ/ հետ միասին եղել են տեղում  և կատարել  իրենց  առջև  դրված  հանձնարարականները  մինչև    համապատասխան    դադար-հրահանգը:

Հրդեհաշիջման  աշխատանքներ  իրականացնող զինվորականներին և  փրկարար  ուժերին այդ  օրերի ընթացքում  մարզպետարանի  կողմից  պարբերաբար  մատակարարվել  է ջուր,  սնունդ  և  անհրաժեշտ  պարագաներ: Դեպքի  վայրում  մշտապես  հերթապահություն են իրականացրել մարզի  առողջապահական  հիմնարկների բուժանձնակազմերը՝ առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ պարագաներով և դեղորայքով համալրված:

Հրդեհի օրերին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով, պարբերաբար այցելել է Խոսրովի արգելոցի տարբեր հատվածներ, ձևավորված օպերատիվ շտաբում տվել նոր հանձնարարականներ, առաջարկություններ արել հրդեհաշիջման աշխատանքները ճիշտ ուղղությամբ տանելու վերաբերյալ, ինչպես  նաև լուծումներ տվել բազմաթիվ առաջացած հարցերին և խնդիրներին, իսկ շտաբի աշխատանքները տեղում համակարգել է մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը:

Ավելացնենք, որ այս ընթացքում  տարբեր համայնքներից հազարավոր  կամավորներ պատրաստակամ սպասել են  մարզպետարանի լրացուցիչ հրահանգների, սակայն եղանակային պայմանների և անտառի ռելիեֆի առանձնահատկություններով պայմանավորված ստեղծված իրավիճակում, ինչպես նաև  մարդկային  կյանքերի անվտանգության  նկատառումներից  ելնելով, ՀՀ ԱԻՆ ղեկավարության հրահանգով նոր գործողություններ չեն ձեռնարկվել:

Այս օրերին որոշ լրատվական կայքեր /armenpress.am, 1in.am, tert.am, 168.am,armlur.am, slaq.am / նույնպես անդրադարձել են Արարատի մարզպետի և մարզպետարանի կողմից կատարվող աշխատանքներին:

https://armenpress.am/arm/news/901716/qamin-dzhvaracrel-e-khosrovi-argelocum%C2%A0-hrdehi-marumy.html

http://www.tert.am/am/news/2017/08/14/Fire-Xosrov/2457006

http://armlur.am/720951/

https://168.am/2017/08/14/829672.html

http://www.slaq.am/arm/news/1194273/

ՀՀ  Արարատի մարզպետարան

16.08.2017թ.

Հ.Գ. Sputnik Արմենիայի խմբագրությունը մարզպետարանի հերքման տեքստը հրապարակել է նույնությամբ և դրա համար պատասխանատվություն չի կրում։

Լրահոս
0