00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Նախարարի պաշտոնանկությունը, վարչապետի ծնունդը, Իսրայելն ու Չինաստանը

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է օգոստոսի 16-ի մամուլի տեսությունը։

«Հայկական ժամանակ». Մինասյանը պաշտոնանկ կարվի՞

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խոսրովի արգելոցի տարածքում և Վայոց ձորի մարզում բռնկված հրդեհները, բացի բնապահպանական հետևանքներից, քաղաքական հետևանքներ նույնպես կունենան:

Երեկ արդեն մինի «պատերազմ» սկսվեց ԱԻ և բնապահպանության նախարարությունների միջև: Բանն այն է, որ երեկվա հոդվածում մեջբերել էինք օգոստոսի 8-ի ԱԻ նախարարության տարածած հաղորդագրությունից մի հատված, որով նախարարությունը խորհուրդ էր տվել «Առավել հրդեհավտանգ ժամանակահատվածներում ճանապարհներին (անտառի մուտքի մոտ) ստեղծել հսկիչ կետեր»: Նաև հարց էինք բարձրացրել, թե ում էր ուղղված այդ խորհուրդը, այսինքն՝ որն էր պարտականություններում թերացած գերատեսչությունը:

Пожар в Хосровском лесу - Sputnik Արմենիա
Խոսրովի արգելոցի հրդեհը չեզոքացվել է 13.5 կմ պարագծով

Այսօր ԱԻՆ-ը, արձագանքելով հրապարակմանը, տվեց այդ հարցի պատասխանը: Մեջբերելով «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի, ՀՀ Անտառային օրենսգրքի համապատասխան հոդվածները, ԱԻՆ-ը սլաքներն ուղղեց դեպի բնապահպանության նախարարություն:

Ի սկզբանե Կարեն Կարապետյանն, ըստ մամուլի հրապարակումների, փորձում էր դաշնակցական նախարարներին, ավելի կոնկրետ՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին և կրթության և գիտություն նախարար Լևոն Մկրտչյանին փոխարինել ավելի երիտասարդ կադրերով:

Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հակասությունների արդյունքում վարչապետը այդպես էլ չկարողացավ իր մտադրությունը կյանքի կոչել: Հիմա, իհարկե, դժվար է ասել, եթե Բնապահպանության նախարարը ժամանակին փոխվեր, արդյոք նոր նախարարն ավելի պատասխանատո՞ւ կգտնվեր, և վերջին կործանարար հրդեհներից հնարավո՞ր կլիներ խուսափել: Բայց որ Արծվիկ Մինասյանը ձախողել է, ակնհայտ է:

Մինասյանի ձախողումը կարող է նաև նորից բորբոքել նրան փոխելու՝ Կարեն Կարապետյանի ցանկությունը: Այս անգամ վարչապետը շատ ավելի լուրջ հիմքեր ունի դրա համար:

Դատելով, սակայն, այսօր նախագահական նստավայրում անցկացված խոհրդակցության կադրերից, որտեղ Սերժ Սարգսյանը բավական փաղաքշական տոնով է դիմում Բնապահպանության նախարարին, կարելի է կանխատեսել, որ առաջիկայում նույնպես Արծվիկ Մինասյանը կվայելի Սերժ Սարգսյանի լիակատար հովանավորությունը»:

«Հրապարակ». Վարչապետը ծնունդը նշեց Մոսկվայում

Պաշտոնական այցով Ղազախստան՝ Աստանա մեկնած վարչապետ Կարեն Կարապետյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելուց անմիջապես հետո մեկնել է Մոսկվա՝ ծննդյան 54-ամյակը նշելու:

Премьер-министр РФ Д. Медведев встретился с премьер-министром РФ Армении К. Карапетяном - Sputnik Արմենիա
Մեդվեդևը` Կարապետյանին. «Ծնունդը գործուղման ժամանակ նշելը լավ նշան է»

Աշխարհի տարբեր ծայրերից այստեղ են ժամանել նրա ընկերներն ու մտերիմները: Մասնավորապես՝ ծննդյան արարողությանը ներկա է գտնվել Սամվել Կարապետյանը, ով մինչ այդ ուղեկցում էր Սերժ Սարգսյանին և Գագիկ Ծառուկյանին՝ եվրոպական ուղևորությունների ժամանակ: Մոսկվա է ժամանել նաև ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, ով, մեր տեղեկություններով, հանգստանում էր Հունաստանում:

«Առավոտ». Իսրայելի և Չինաստանի ակտիվացումը հեռանկարներ է բացում Հայաստանի համար

«Միջազգային հարթակում տեղի ունեցող գործընթացները և համակարգային տեղաշարժերը հերթական անգամ վեր են հանում և ընդգծում միջազգային քաղաքական և տնտեսական, ինչպես նաև անվտանգության տեսանկյունից Հայաստանի շահեկան դիրքը և մեծ աշխարհաքաղաքական հնարավորություններն ու հեռանկարները: Իսրայելի և, մասնավորապես, ծայրահեղ հաշվենկատ և պրագմատիկ Չինաստանի նման պետությունների շահագրգռվածությունը խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, դրա վառ ապացույցներից են:

Ավելին, այս սկզբունքորեն իրարից տարբերվող պետությունների ակտիվացումը Հայաստանում կարելի է գնահատել նաև որպես տեսանելի ապագայում Հայաստանում Ռուսաստանի դիրքերի թուլացման ազդակ, ինչը նույնպես որոշակի հեռանկարներ է բացում Հայաստանի համար», — «Առավոտին» տված հարցազրույցում նշել է ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանն՝ անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշ իրադարձություններին:

Լրահոս
0