00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիլիթ Պիպոյանը մենահամերգ կտա իր ամենաթանկ մարդու հիշատակին

© Sputnik / Asatur YesayantsЛилит Пипоян
Лилит Пипоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օգոստոսի 18–ին կկայանա երգչուհի Լիլիթ Պիպոյանի հեղինակային մենահամերգը, որը նվիրված կլինի հոր` ՀՀ վաստակավոր նկարիչ Սուրեն Պիպոյանի 95–ամյակին։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում օգոստոսի 18-ին, ժամը 20։00-ին կկայանա երգչուհի Լիլիթ Պիպոյանի հեղինակային մենահամերգը։ Երգչուհին խոստովանում է` պաստառների վրա չի նշել, թե ինչ խորագիր ունի համերգը կամ ում է նվիրված։ Բայց լրագրողների հետ զրույցում չթաքցրեց, որ մենահամերգը նվիրված է հոր` վաստակավոր նկարիչ Սուրեն Պիպոյանի 95-ամյակին։

Томас Шульц, обнаруживший картины Артура Пинаджяна - Sputnik Արմենիա
Փինաջյան. հայկական փոթորիկ ամերիկյան արվեստում կամ դարի բացահայտումը

«Իմ հայրը եղել է նկարիչների միության ակտիվ մասնակից, նա անցել է մի մեծ ճանապարհ, սոցռեալիստական լուրջ որակի նկարներ ուներ, բայց դրանք ցրված են այստեղ-այնտեղ, չեմ կարողանում գտնել»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց երգչուհին։

Հիմա Սուրեն Պիպոյանի արվեստանոցում առկա է մոտ 50 նկար։ Մյուսների մասին տեղեկություն չունի։ Առկա են մասնավոր հավաքածուներում, կամ դրանց հետքը կորել է 90-ականների մութ ու ցուրտ տարիներին։

«Նրա փափուկ, հին, բաշինջաղյանական գույներով նկարները սքանչելի են։ Հետո նա ձեռք բերեց խիստ ոճ, չնայած հումորով մարդ էր, բայց շատ դաժան կյանք էր ապրել, դա արտահայտվում է նրա ոճի մեջ։ Կյանքի վերջում հայրս ավելի չորացրեց ու սկսեց նկարել պայծառ նկարներ»,- պատմեց Լիլիթ Պիպոյանը։

Նրա խոսքով` այն, որ հոր մասին մինչ օրս շատերը չեն լսել, նրա` խիստ համեստ լինելու պատճառով էր։ Ինչպես դուստրն է խոստովանում, իրեն գովել, պրոպագանդել չէր սիրում։

Այսօր Սուրեն Պիպոյանի արվեստանոցում հարմար պայմաններ չկան` նկարներն ամռանը «շոգում» են, ձմռանը` «մրսում»։

Ինչ վերաբերում է մենահամերգին, Լիլիթ Պիպոյանն այն ուշացած չի համարում։ Սա նրա սիրո խոստովանությունն է հորը։

Լրահոս
0