00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փինաջյան. հայկական փոթորիկ ամերիկյան արվեստում կամ դարի բացահայտումը

© Barev TodayТомас Шульц, обнаруживший картины Артура Пинаджяна
Томас Шульц, обнаруживший картины Артура Пинаджяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որքան հեգնական կարող է լինել ճակատագիրը... Նկարիչը, որն ամբողջ կյանքում իրեն համարում էր անհաջողակ անձ, հանկարծ հայտնվեց Ջեքսոն Պոլլոքի, Վիլեմ դե Կունինգի, Ֆրանց Քլայնի կողքին: Նրա ստեղծագործությունների արժեքը հասավ մի քանի հազար դոլարի, իսկ քննադատները նրան «հանճար» անվանեցին: Բայց այդ ամենը՝ նրա մահից հետո...

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Ամերիկյան ժամանակակից արվեստի անվանի գիտնական, հանգուցյալ Ուիլյամ Ինես Գոմերն ասել է. «Նա կրքոտ է ու նվիրված։ Նրա աշխատանքներում արտացոլվում է փառահեղ գեղանկարչի հանճարի հոգին։ Նրա լավագույն, հատկապես աբստրակտ գործերի համար նրան կարելի է դասել դարաշրջանի լավագույն նկարիչների շարքը»։

Այս տողերը կարդալիս՝ կարելի է մտածել, որ խոսքը Պիկասոյի, Ուորհոլի, Մունկի կամ համաշխարհային ճանաչում ունեցող մեկ այլ վարպետի մասին է: Սակայն իրականությունը բոլորովին այլ է:

Խոսքն Արթուր Փինաջյանի մասին է, որի անունը ծանոթ է արվեստագետների, ցուցահանդեսների կազմակերպիչների և կոլեկցիոներների փոքր շրջանակին։ Ու թեև նկարչի աշխատանքների արժեքը հասնում է մի քանի տասնյակ հազար դոլարի, նույն Ֆալկի խոսքով, գնային առումով «վերելակը դեռ առաջին հարկում է գտնվում»։

Վառ, հագեցած, երբեմն անկանխատեսելի, բայց մշտապես առանձնահատուկ էներգետիկայով լեցուն. այսպիսին են վարպետի կտավները, որոնք կարող էին աղբանոցում հայտնվել։

© The Estate Collection of Arthur PinajianԱրթուր Փինաջյան
Артур Пинаджян - Sputnik Արմենիա
Արթուր Փինաջյան

Ջեքփոթ, թե՞ հատուկ առաքելություն

Պատկերացրեք՝ դուք 300 հազար դոլարով ոչ այնքան մեծ ու լքված տուն եք ձեռք բերում վերավաճառելու նպատակով ու այդ տան մեջ հանկարծ գանձ եք գտնում։ Իրական գանձ, որի արժեքը, փորձագետների գնահատմամբ, վեց անգամ մեծ է այն գումարից, որը դուք վճարել եք տան համար։

Հավանաբար հենց նույն զգացողություններն է ունեցել Թոմաս Շուլցը, երբ Բելպորտում գնած տան տանիքում և ավտոտնակում հայտնաբերել է մի քանի հազար նկարներ, էսքիզներ և գրաֆիկական աշխատանքներ, բոլորը՝ նույն հեղինակի ստորագրությամբ (կտավների վրա տարբեր տարեթվեր էին նշված, որոնցից ոմանց տարբերությունը 50 տարի էր)։ Ու թեև նախկին տերերը Շուլցին խնդրել էին հին ու անպիտան իրերից ազատվել, այնուհանդերձ նա որոշեց այլ կերպ վարվել:

«Այդ հավաքածուն ինչ-որ մեկի ամբողջ կյանքի գործն էր և չպետք է հայտնվեր աղբանոցում», — հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է տան նոր սեփականատերը։

Հոտառությունը Շուլցին չխաբեց… Իր ծանոթի միջոցով նա հավաքածուն փոխանցեց Հոմերին։ Անհայտ նկարչի ստեղծագործություններն ուսումնասիրելուց մի քանի ամիս անց նա զանգահարեց արվեստի հայտնի պատմաբան և գնահատող Փիթեր Գասթինգս Ֆալկին։ Ավելի ուշ Հոմերը գրեց. «Այս պատմության մեջ ամենազվարճալին այն է, որ ամերիկյան արվեստաբանության կորիֆեյն ապշել էր նույնքան, որքան ես։ Հենց այդ պատճառով է այս պատմությունն այդքան զարմանալի»։

Երկար ժամանակ համարվում էր, որ այլևս ոչ ոք չի կարող նույնիսկ նմանվել արտոնյալ դարձած աբստրակցիոնիստներ Ջեքսոն Պոլլոքին, Ֆրանց Քլայնին, Վիլեմ դե Կունինգին ու մյուս հանճարներին, որոնք այժմ ներառված են ամերիկյան արվեստի պատմության պանթեոնում։ Թվում էր՝ արվեստի պատմաբանները բոլորին գիտեին…

© The Estate Collection of Arthur PinajianԱրթուր Փինաջյանի ստեղծագործություններից
Արթուր Փինաջյանի ստեղծագործություններից - Sputnik Արմենիա
1/4
Արթուր Փինաջյանի ստեղծագործություններից
© The Estate Collection of Arthur PinajianԱրթուր Փինաջյանի ստեղծագործություններից
Արթուր Փինաջյանի ստեղծագործություններից - Sputnik Արմենիա
2/4
Արթուր Փինաջյանի ստեղծագործություններից
© The Estate Collection of Arthur PinajianԱրթուր Փինաջյանի ստեղծագործություններից
Արթուր Փինաջյանի ստեղծագործություններից - Sputnik Արմենիա
3/4
Արթուր Փինաջյանի ստեղծագործություններից
© The Estate Collection of Arthur PinajianԱրթուր Փինաջյանի ստեղծագործություններից
Արթուր Փինաջյանի ստեղծագործություններից - Sputnik Արմենիա
4/4
Արթուր Փինաջյանի ստեղծագործություններից
1/4
Արթուր Փինաջյանի ստեղծագործություններից
2/4
Արթուր Փինաջյանի ստեղծագործություններից
3/4
Արթուր Փինաջյանի ստեղծագործություններից
4/4
Արթուր Փինաջյանի ստեղծագործություններից

Եվ երբ փորձագետները 2013 թվականին լքված հավաքածուն 30 մլն դոլար գնահատեցին, ամերիկահայ ճգնավոր-նկարչի մասին լուրը ցնցեց ամբողջ աշխարհին։ ABC հեռուստաընկերությունը «Բարի լույս, Ամերիկա» հաղորդման մեջ պատմությունը ներկայացրեց որպես «աննկարագրելի բացահայտում»»։ Մեկ այլ ամերիկյան հեռուստաընկերություն՝ ABC's 20/20-ը, հայտնեց. «Փորձագետները պնդմամբ՝ Փինաջյանն արժանի է, որ նրան անվանեն ժամանակակից արվեստի չբացահայտված մեծագույն հանճարներից մեկը»։ The New York Times թերթը առեղծվածային նկարչին երկու մեծ հոդված նվիրեց` լուսաբանելով նաև նրա առաջին, բավականին հաջողված ցուցահանդեսը, որն անցկացվեց Նյու Յորքում նույն տարվա մարտին։

Ի դեպ, հենց այդ ցուցահանդեսի ժամանակ Փինաջյանի կտավներից մեկի համար 100 հազար դոլար վճարեցին։

Այսօր նկարչի աշխատանքների վաճառքով զբաղվում է Կալիֆոռնիայի հայտնի պատկերասրահ Stephanie"s —ը, իսկ Ֆալկը ցուցահանդեսների տնօրենն է ու Փինաջյանի ունեցվածքի գլխավոր համակարգողը։

Պետք է ավելացնել, որ այս գտածոյից հետո Թոմաս Շուլցը թողեց աշխատանքն ու ամբողջությամբ նվիրվեց նկարչի հավաքածուն գրանցելու գործին։ Հարցազրույցներից մեկի ժամանակ նա խոստովանեց, որ նոր տուն գնելը շրջադարձային եղավ իր համար. «Ամեն օր արթնանում եմ՝ մտածելով այն մասին, թե ինչ կարող էի անել նրան (Փինաջյանին) հայտնի դարձնելու համար, մի բան, որին նա արժանի է։ Զգում եմ, որ նա վերջապես հասնում է այդ ճանաչմանը»։

Մաքուր արվեստ

Ո՞վ էր իրականում Արթուր Փինաջյանը (իսկական անունը` Աշոտ), և ինչու՞ նման մեծ տաղանդի տեր լինելով՝ նա ողջ կյանքն ապրեց անհայտության մեջ։

Նկարիչը ծնվել է 1914 թվականին Նյու Ջերսիում, բայց ծնողներն Արևմտյան Հայաստանից էին (այժմ Թուրքիայի տարածք)։ Օսմանյան կայսրությունում իրականացված զանգվածային կոտորածի ժամանակ նրանք փախան Միացյալ Նահանգներ։

Дом-музей художника Мартироса Сарьяна - Sputnik Արմենիա
Մարտիրոս Սարյան. մեկ սեր` ամբողջ կյանքի համար

Փինաջյանը 30-ականներին աշխատում էր որպես պատկերապատումների նկարազարդող և բավականաչափ հաջողությունների էր հասել այդ ոլորտում։ Համաշխարհային երկրորդ պատերազմին մասնակցելուց հետո (խիզախության համար բրոնզե մեդալի է արժանացել) նկարիչը փոխեց արվեստի հանդեպ ունեցած մոտեցումները. հրաժարվեց կոմերցիոն գործունեությունից և նվիրվեց բարձր արվեստին։ Վուդսթոքում ստուդիա վարձակալելեց, առանձնացավ այնտեղ ու մոտ քառորդ դար այդտեղ աշխատեց։ Այնուհետև նա քրոջ հետ տեղափոխվեց Բելպորտ, որտեղ և ապրեց մինչև մահանալը։ Կյանքից հեռացավ 85 տարեկանում։

Հավաքածուն բազմաժանր է՝ իմպրեսիոնիզմից ու կուբիզմից մինչև ֆովիզմ ու էքսպրեսիոնիզմ, էրոտիկայից մինչև ռեալիզմ։ Սակայն, Ֆալկի կարծիքով, նրա լավագույն ստեղծագործությունները «լիրիկական, ռիթմիկ, աբստրակտ բնապատկերներն են»։

Ֆալկը չի բացառում, որ նկարիչը շփվել է իր ժամանակի հայտնի աբստրակտ էքսպրեսիոնիստների հետ։ Բացի այդ, ամենայն հավանականությամբ, Փինաջյանը ծանոթ է եղել մեկ այլ ամերիկահայ նկարչի, «աբստրակտ սյուրռեալիզմի» հիմնադիրներից մեկի` Արշիլ Գորկու հետ։

Բարեկամները նրան նկարագրել են որպես ուրախ, բարի և շփվող մարդ, որը սիրում էր հին պատմություններ պատմել։ Բայց նրա կիրքը նկարչությունն էր, Փինաջյանը լիովին նվիրվել էր արվեստին։

Իսկ ո՞րն էր ճգնավորի կյանք վարելու պատճառը։ Հավանաբար նա առաջ գնալու ինչ-որ քայլեր արել է, բայց՝ անհաջող։ Թե կոնկրետ ինչ քայլեր, հայտնի չէ: Բայց հայտնի է, որ նա իրեն համարում էր «հասարակության կողմից չընդունված անհաջողակ» և ստեղծում էր, բառի բուն իմաստով, արվեստ արվեստի համար։ Իսկ ֆինանսապես նրան օգնում էր քույրը, որը նկարչի ամենանվիրված երկրպագուն էր։

Ֆալկը, որը նկարչի մասին պատմող առաջին մենագրության խմբագիրն է, ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Փինաջյանը քրոջը կտակել էր ոչնչացնել իր աշխատանքները։ Սակայն նկարչի զարմիկը` Փիթ Նաջարյանը, իր «Փինաջյանի նկարչությունը։ Ընտանեկան պատմություն» գրքում հերքում է Ֆալկին և պնդում՝ նկարիչը երբեք չի ցանկացել, որ իր ստեղծագործություններն աղբանոց նետվեն և բանավոր կտակել էր հենց իրեն` Նաջարյանին։ Ինչևէ, Փինաջյանի ժառանգությունն իսկապես կարող էր վերանալ, բայց փրկվեց պատահականության շնորհիվ (թեև հայտնի է, որ պատահականություններ չեն լինում)։ Սակայն կարո՞ղ էր արդյոք նկարիչը ենթադրել, որ մահից 8 տարի անց իր անունը կհայտնվի հեղինակավոր պարբերականների էջերին, իսկ աշխատանքները կցուցադրվեն հայտնի թանգարաններում ու պատկերասրահներում։

Русская версия

Լրահոս
0